Արմինֆո. Այժմ Ռուսաստանը բավական բարդ շրջան է ապրում բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ "Արգումենտի ի ֆակտի"-ի հարցազրույցում:
"Այն, նույնիսկ, ավելի քան եղբայրական է, քանի որ մեզ մոտ ավելի շատ հայեր են ապրում, քան՝ բուն Հայաստանում։ Եվ, ի դեպ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի այդ հայերի տնտեսական ակտիվությունը մինչ օրս շատ մեծ տոկոս է տալիս Հայաստանի համախառն բյուջեում։ Մարդիկ այնտեղ փողեր են փոխանցում, խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է ...
Սակայն կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը ։ Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի, քանզի այն ի զորու չէ այնտեղ կայունություն և բարգավաճում բերել։ Այդ պատճառով հույս ունենք, որ Երևանում կգերիշխի մեր հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամքը, և մենք այս բարդ շրջանը հաջողությամբ կանցնենք", - հավելել Է Պեսկովը։
Միևնույն ժամանակ, Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ԱՊՀ երկրների հետ փոխգործակցությունը արտաքին քաղաքականության գլխավոր գերակայությունն է: Մենք, փաստորեն, ունենք ընդհանուր տնտեսական տարածք ԵԱՏՄ անդամ պետությունների հետ։ Կան նաև համագործակցության այլ ձևաչափեր՝ կապված քաղաքականության, անվտանգության և այլնի հետ։ Ինտեգրման այս բոլոր տեսակները գործունակ են, դրանց ներուժը դեռ լիովին բացահայտված չէ։ Ինչ-որ տեղ, իհարկե, խնդիրներ են առաջանում, երբ խոսքը վերաբերում է այդքան սերտ փոխգործակցությանը, առանց խնդիրների չի կարող անել։ Բայց հարաբերությունների գործընկերային բնույթը թույլ է տալիս կառուցողական կերպով հաղթահարել այդ ամենը", - ամփոփել է Պեսկովը։