Արմինֆո.Հայտնի դաշնակահար Վարդան Հովսեփյանը, ով 20 տարի ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում, համերգով հանդես կգա Երևանում:
Մասնավորապես, մարտի 26-ին դաշնակահարը երևանյան հանդիսատեսին կներկայանա ՀԲԸՄ համերգասրահում՝ թավջութակահար Արտյոմ Մանուկյանի և թմբկահար Կարեն Քոչարյանի հետ ՝ "Վարդան Հովսեփյան տրիոյի" կազմում: Մարտի 27 - ին տեղի կունենա Հովսեփյանի առաջին մենահամերգը հայրենիքում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Մենահամերգին երաժիշտը կկատարի նաև ջազային հայտնի ստեղծագործություններ, այդ թվում ՝ Միշել Լեգրանի:
Վարդան Հովսեփյանը բարձրագույն կրթություն է ստացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, Էստոնիայի երաժշտական ակադեմիայում, Հելսինկիի ջազային կոնսերվատորիայում և Բերկլիի երաժշտական քոլեջում (Բոստոն, ԱՄՆ): Երաժիշտն ապրում է Լոս Անջելեսում, դասավանդում է Կալիֆորնիայի արվեստի ինստիտուտում (CalArts), սակայն չի կորցնում կապը հայրենիքի հետ: Նա պարբերաբար վերադառնում է Հայաստան ՝ հանդես գալով տարբեր համերգային ծրագրերում ։