Արմինֆո. "Ես ՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության անդամ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Հայաստան այցի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ", - փետրվարի 26-ին հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:
Նրա ասելով՝ խմբակցության մյուս անդամները ևս տեղեկացված չեն այցի մասին: Սակայն, ինչպես նշել է խորհրդարանականը, այդ այցը չի կարելի գնահատել որպես քիչ հավանական ։
Անդրադառնալով հարցին, թե ռիսկեր չի տեսնում հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման համատեքստում, Թունյանը նշել է, որ Ուկրաինայի նախագահը երկրի ընտրված ղեկավարն է և, ինչպես մյուս երկրների նախագահները, կարող է այցելել Հայաստան, եթե դրա համար հատուկ արգելք չկա:
Ի պատասխան դիտարկմանը, թե դա կարող է ազդանշան լինել Ռուսաստանի համար, քանի որ հենց ամերիկյան կողմն է պնդում Զելենսկու այցը, կառավարող խմբակցության անդամը նշել է, որ այդ կապակցությամբ որևէ պաշտոնական հայտարարություն չի տեսել: "Հակառուսական երանգ կարելի է գտնել ամեն ինչում, եթե փնտրենք, նույնը կարելի էր տեսնել նաև Հայաստանի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելիս։ Քանի դեռայդ առնչությամբ պաշտոնական հայտարարություն չկա, թույլ տվեք չմեկնաբանել այդ հարցը", - ասել է Թունյանը։
Հիշեցնենք, որ հայկական մամուլում ակտիվորեն շրջանառվում է ս.թ. մարտի 4-ին Ուկրաինայի նախագահի Հայաստան կատարելիք այցի հարցը: Ընդ որում, այցը տարածաշրջանային բնույթ է կրելու, Հայաստանից բացի, ուկրաինական պետության ղեկավարը կայցելի նաև Ադրբեջան: