Արմինֆո. Համաշխարհային լրատվամիջոցներն այսօր անհանգստացած են ՀԱՊԿ գործունեությանը Հայաստանի մասնակցության "սառեցման" մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերից: Ի դեպ, այդ հայտարարությունում ոչ մի սենսացիա չկա, Երևանը, ընդամենը, մեկ անգամ եւս արձանագրել է իր հիասթափությունը Ադրբեջանին իր դիմակայությանը ՀԱՊԿ-ի իրական աջակցության բացակայությունից։ Այդ մասին "Թելեգրամ"-ի իր էջում գրել է հայտնի քաղաքագետ, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերի մասնագետ Արկադի Դուբնովը։
<Կարևոր է այլ բան. Փաշինյանը դա ասել է ֆրանսիական մամուլին տված հարցազրույցում, ամփոփելով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ բանակցությունների արդյունքները, որոնց արդյունքը եղել են Հայաստանին անհրաժեշտ "պաշտպանական սպառազինության"՝ Փարիզի խոստացած մատակարարումները։
Երեւանն ընդգծում է, որ ստիպված է այժմ Արեւմուտքում փնտրել իր անվտանգության երաշխավորներին, պարզելով, որ Ռուսաստանից եւ նրա ղեկավարած ՀԱՊԿ-ից ակնկալիքներ ունենալու հարկ չկա։ Ուրեմն՝ հիմա Հայաստանը վերջնականապես դուրս կգա՞ ՀԱՊԿ-ից։ Երևանում ասում են, որ այժմ հարցն այդպես դրված չէ։ Իսկ ե՞րբ է դրվելու: Կարծում եմ՝ ոչ շուտ, քան Հայաստանը կհայտարարի իր տարածքում Ֆրանսիայի (բայց ոչ ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի) որևէ ռազմական ենթակառուցվածք տեղակայելու պատրաստակամության մասին։ Բայց, այդ դեպքում, դա կհակասի ՀԱՊԿ կանոնադրությանը, որի համաձայն, նման տեղակայումը հնարավոր է միայն կազմակերպության բոլոր անդամների հետ համաձայնեցմամբ։ Սակայն, քանի որ դա իրատեսական չէ, այդ ժամանակ էլ ստիպված կլինի դուրս գալ ՀԱՊԿ-ից ...>,- նշել է Դուբնովը:
<Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը վա-բանկ է գնում, ցույց տալով, որ գտել է լուրջ ռազմական թիկունք, որի վրա կարելի է հենվել Ադրբեջանի հետ Հայաստանի դիմակայությունում։ Փաշինյանը ռիսկային աշխարհաքաղաքական խաղ է վարում՝ պատասխանատվությունը բարդելով Մակրոնի վրա>, - ամփոփել է քաղաքագետը։