Արմինֆո.Ռուսաստանն ու Հայաստանը տրամագծորեն հակադիր տեսակետներ ունեն Ուկրաինայի վերաբերյալ, Մոսկվային քաջ հայտնի է այդ դիրքորոշումը։ Այդ մասին փետրվարի 19-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՝ Ուկրաինայի մասով Հայաստանի վարչապետի խոսքերը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան ։
"Իսկապես, մենք տրամագծորեն հակառդիր տեսակետներ ունենք այն մասին, թե ինչ է կատարվում Ուկրաինայում և Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ, դա գաղտնիք չէ ։ Ուստի սա մեր հայ բարեկամների հայտնի դիրքորոշումն է ։ Մենք նրանց հետ համաձայն չենք դրանում և համառորեն կշարունակենք բացատրել մեր իրավացիությունը", - ասել Է Պեսկովը։
Ավելի վաղ Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը դեռ երկու տարի առաջ ասել է, որ Հայաստանն Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ ։ <Եվ դա մեր անկեղծ դիրքորոշումն է: Մեզ համար շատ ցավալի է, որ մենք չենք կարող ազդել այս իրավիճակի վրա։ Ուկրաինացի ժողովուրդը մեզ համար բարեկամ ժողովուրդ է", - հայտարարել էր Հայաստանի վարչապետը։