Արմինֆո. Փետրվարի 20-ին ընդդիմությունը համազգային հանրահավաք է հրավիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականի պահանջով: Այդ մասին փետրվարի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
Նրա ասելով՝ հանրահավաքը կմեկնարկի ժամը 16։30-ին Ազատության հրապարակում։ ՀԴԿ առաջնորդը կոչ է արել բոլոր ընդդիմադիր ուժերին ակտիվ մասնակցություն ունենալ առաջիկա միջոցառմանը։ Սարգսյանն ընդգծել է, որ առաջադրված պահանջի համար հիմք են հանդիսանում 100 պատճառները, որոնց մասին կհաղորդվի հանրահավաքի ընթացքում, և որոնք կներկայացվեն հատուկ պատրաստված բուկլետներում: ՀԴԿ առաջնորդը նշել է, որ առաջիկա միջոցառմանը մասնակցելու իրենց համաձայնությունը հաստատել են երկրի 35 քաղաքական ուժեր։
Մինչ հանրահավաքի մեկնարկը մասնակիցները կայցելեն "Եռաբլուր" զինվորական հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք կմատուցեն ազգային-ազատագրական պատերազմի ընթացքում զոհվածների հիշատակին:
Ինչպես նշել է ՀԴԿ առաջնորդը, ընդդիմությունը ցանկանում է օգնել Փաշինյանին՝ նրան ազատելով երկրում և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների համար պատասխանատվությունից: <Նա չի կարող կրել այդ պատասխանատվության բեռը, և ճիշտ կլիներ, որ նա վաղաժամ հրաժարական տա: Հետագայում նրա համար շատ ավելի դժվար կլինի պատասխանատվություն կրել", - նշել Է Սարգսյանը։