Արմինֆո.Անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորեց բռնապետին "վերընտրվելու" կապակցությամբ և ասաց, որ անհամբերությամբ սպասում է հարաբերությունների կարգավորմանն ուղղված աշխատանքներին: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը։
«Եվ այսպես, ե՞րբ է նախագահ Միշելը հասկանալու, որ իր մեղմ դիրքորոշումն ու խաղաղեցնելու փորձերը ծառայում են միայն Ալիևի ագրեսիայի խրախուսմանը», - հարց է ուղղել եվրապատգամավորը՝զետեղելով ամերիկացի լրագրող Լինդսի Սնելի հրապարակումը Հայաստանի հասցեին Ալիևի սպառնալիքների մասին։
Վերջինս, մասնավորապես, գրել է. " Ալիևը հայտարարել է, որ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն այլևս չպետք է մաս կազմի այլ երկրների ծրագրերին, նրանք պետք է զբաղվեն իրենց գործերով ։ Ադրբեջանը պահանջում է, որ ԵՄ առաքելությունը լքի Հայաստանը, Հայաստանի սահմանն անվանում է "պայմանական", հարձակվում է Սյունիքի վրա ։ Ադրբեջանի ծրագրերն ավելի ակնհայտ չէին կարող լինել" ։