Արմինֆո.Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին գործերի կոմիտեն ընդունել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը և պահանջում է հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին Twitter-ի իր էջում հաղորդել է ֆրանսիացի պատգամավոր Յուբեր Ժյուլիեն-Լաֆերիերը՝ հրապարակելով իր ելույթը նիստի ընթացքում: "Ես կոչ եմ անում Ֆրանսիային և ԵՄ-ին պահանջել ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին",- հավելել է Յուբեր Ժյուլիեն-Լաֆերիերը:
Իր հերթին՝ Սառա Թանզիլն իր թվիթերյան (X) էջում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ փետրվարի 13-ին Ադրբեջանը 4 հայ զինծառայողի է սպանել: Ընդ որում, նա ընդգծել է, որ պաշտպանել է Ֆրանսիայի օրենսդիր ժողովի անդամ Անն-Լորանս Պետելի ՝ ի աջակցություն հայերի առաջարկած եւ ադրբեջանական բռնապետությունը դատապարտող բանաձեւը: "Բռնապետություն, որը հետապնդում է իր հակառակորդներին նույնիսկ Ֆրանսիայում։ Բռնապետություն, որը պահում է հայ քաղբանտարկյալներին։ Մենք նրանց չենք մոռանում", - գրել է նա։