Ուրբաթ, 9 Փետրվարի 2024 14:51

«Մեզ համար գիրքը ժառանգություն է, որը պետք է փոխանցել սերունդներին»

«Մեզ համար գիրքը ժառանգություն է, որը պետք է փոխանցել սերունդներին»

Արմինֆո. Փետրվարի 10-ին վաղ առավոտից Dvin Music Hall-ը կբացի իր դռները հիրավի բարձր ոգով տոգորված միջոցառման առջև: Այստեղ տեղի կունենա NewMag Winter Fest-2024  փառատոնը, որը մի ամբողջ օր անընդմեջ ռեժիմով կներկայացնի, առաջ կմղի, կգովազդի, կքարոզի, կհանրահռչակի Գիրքը:

Գրքի մեծ տոնի, իսկ ավելի լայն ընդգրկումով՝ ժամանակակից մշակույթի և արվեստի գլխավոր գործընկերների թվում է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը: Եվ նման գործընկերությունը դժվար է պատահական անվանել։ Քանզի, ինչպես հավաստում է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը,

«Գիրքն իր էությամբ մարդկության մեծ ժառանգությունն է, որը պետք է պահպանել, զարգացնել և խնամքով փոխանցել գալիք սերունդներին»:

-Ներկայացրեք, խնդրեմ, այն իրադարձությունը, որին ձեր ընկերությունը հանձն է առել աջակցել:

-NewMag Winter Fest-ը արդեն բարի ավանդույթ դարձած միջոցառում է: «ՆյուՄագ» հրատարակչությունը տարին երկու անգամ կազմակերպում է գրքի փառատոն-համաժողովներ, այսպես ասած՝ ամառային և ձմեռային «թողարկումներով»: Փառատոնի ներկա, ձմեռային տարբերակի հյուրընկալման համար ընտրվել է Dvin Music Hall-ը. ինչպես տեսնում եք՝ առավել քան բարձրակարգ վայր, և համապատասխանաբար՝ գործին ձեռնամուխ են եղել մեծ թափով:

Դա լինելու է Գրքի մեծ ու գեղեցիկ տոն, որն իր շուրջ համախմբելու է ոչ միայն նպատակային լայն լսարան, այլև իր շրջանակներում միավորելու է նույն արժեհամակարգն ունեցող մարդկանց, այն արժեհամակարգը, որում գիրքն առաջատար դիրքերում է:

Փառատոնային ֆիեստան ընթանալու է ամբողջ օրը՝ գործնականում անընդմեջ, իսկ մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։ Համաժողովի շրջանակներում տեղի կունենան նոր գրքերի շնորհանդեսներ, ընդ որում իրենց ստեղծագործությունները կներկայացնեն անձամբ հեղինակները: Բնականաբար, քանի որ սա առաջին հերթին գրքի տոնավաճառ է, ներկայացված ցանկացած գիրք հնարավոր կլինի գնել։ Իսկ իրականում գրքի փառատոնը մտածված է այնպես, որ իսկապես դառնա ժամանակակից արվեստի և մշակույթի կվինտեսենցիա։

Այն կբացի Արցախի պետական ջազ նվագախումբը։ Փառատոնի շրջանակներում տեղի կունենա Տիգրան Ձիթողցյանի ցուցահանդեսը, վարպետության դաս կանցկացնեն Նուռը և արվեստի այլ երևելի գործիչներ: Սպասվում է պանելային լուրջ քննարկում, որի ընթացքում կարծարծվեն գրահրատարակչության հրատապ խնդիրները արդի աշխարհում, ապա կհաջորդի Ավետ Բարսեղյանի ստեղծագործական երեկոն՝ «Պահանջվում է սեր» խորագրով: Ընդ որում այն կընդգրկի ոչ միայն բանաստեղծություններ հեղինակի կատարմամբ և պատասխաններ լսարանի հարցերին. Ավետի բանաստեղծություններով երգեր կկատարեն Սոնա Ռուբինյանը, Արամ MP3-ն, Գոռ Սուջյանը... Մի խոսքով, ծրագիրը հագեցած է, և վստահ եմ, որ գրքի տոնն իսկապես կկայանա:

Ինչպես արդեն ասացի, Tovmasyan International Foundation-ը հյուրընկալ բացում է Dvin Music Hall -ի դռները նպատակային լայն լսարանի համար: Իսկ մեր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը, Արդշինբանկն ու «Պրոֆայլ» ընկերությունը հանդես են գալիս որպես միջոցառման գլխավոր գործընկերներ։

-Որքանով տեղյակ եմ, «ԳեոՊրոՄայնինգ»-ը բնավ առաջին անգամ չէ, որ աջակցում է գրքի պատվին անցկացվող լայնածավալ միջոցառումների։

-Այս ոլորտում մեր ներկայության պատմությունը սկսվում է 2012 թվականից, երբ Հայաստանը մեծ շուքով նշում էր Հայ գրատպության 500-ամյակը, որը սկիզբ է առնում 1512 թվականից. հենց այդ թվականին է Հակոբ Մեղապարտը Վենետիկում հրատարակել «Ուրբաթագիրքը»: Տարաբնույթ միջոցառումներ էին անցկացվում ամբողջ տարվա ընթացքում, բայց կազմակերպվեց նաև գալա-միջոցառում, որի գլխավոր հովանավորը դարձանք մենք: Այդ ողջ ծրագիրն անցկացվում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո, և Գրքի տարվա հովանավորներից մեկը լինելը մեզ համար մեծ պատիվ էր:

Այդ օրը Երևանը Բուենոս Այրեսից ստանում էր «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» փոխանցիկ տիտղոսը։ Հանդիսությունը սկսվեց Օպերայի և բալետի թատրոնի հրապարակից, որտեղ հանրահռչակ տենոր Անդրեա Բոչելլին ելույթ ունեցավ մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Հովեր» երգչախմբի հետ: Իսկ այնուհետ Մատենադարանի մուտքի առջևի հարթակում հավաքվեցին պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչներ ողջ աշխարհից, որոնցից շատերը գլխավորում էին կառավարությունների անդամները, քաղաքապետները, հավաքվել էին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և համաշխարհային ճանաչում ունեցող գրողներ, հրատարակիչներ, գրադարանների տնօրեններ: Եվ Մատենադարանի պատերը դարձան «էկրան», որտեղ ներկայացվեց 3D ձևաչափով գեղեցիկ ֆիլմ՝ նվիրված հայոց գրերի և հայ գրքի պատմությանը: Այդ միջոցառումը մեզ համար առիթ դարձավ հրավիրելու մեր միջազգային գործընկերներին՝ ի դեմս բանկերի և ֆինանսական ինստիտուտների, և ցույց տալու Հայաստանը նրանց համար անհայտ տեսանկյունից. որպես հնագույն գրերից մեկի ակունք, որպես երկիր, որը գրքի հանդեպ սերը, նույնիսկ կասեի՝ գրքի պաշտամունքը փայփայել ու մեզ է հասցրել դարերի միջով։

-Ձեր ընկերությունը, ես կասեի՝ մեգաընկերությունը, մասնակցում է միայն գրքի՞ն նվիրված մեգամիջոցառումների:

-Ամենևին: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, որը մեր գործարար զարգացման անքակտելի մասն է, շատ լուրջ տեղ են զբաղեցնում կրթական ծրագրերը։ Նման մի ծրագիր՝ «Այբբենարանից մինչև ինժեներական դիպլոմ» անվանումով, նվիրված աճող սերնդի դաստիարակությանը և կրթությանը, մենք իրականացնում ենք արդեն երկար տարիներ: Եվ գիրքն այստեղ հանդես է գալիս որպես կարևոր գործոն, եթե ոչ գլխավոր հերոս։ Բարոյական և հոգևոր արժեքների աստիճանակարգում գիրքն իսկապես առաջատար դիրք ունի, և սրանք լոկ գեղեցիկ բառեր չեն: Ընկերության ղեկավարությունից մինչև շարքային աշխատակիցներ մենք ունենք ընդհանուր խոր գիտակցում, որ Գիրքը մարդկության մեծ ժառանգությունն է, որը պետք է պահպանել, զարգացնել և խնամքով փոխանցել սերունդներին:

Համապատասխանաբար, այս 17 տարիների ողջ ընթացքում մենք տարբեր ծրագրեր ենք իրականացրել տարբեր հրատարակչությունների հետ, աջակցել ենք Հայաստանում ՌԴ դեսպանատանը կից Ռուսական տան կրթական ծրագրերի շրջանակներում ռուսական ուսումնական գրականության հրատարակմանը, հանդես ենք եկել որպես տարբեր գրքերի հրատարակման հովանավոր։

Հրատարակչական ընըերությունների հետ մեզ կապում է նաև մանկական գրականության գծով աշխատանքը։ Ամեն տարի մանկական տոների համար մենք գրքեր ենք ընտրում որպես նվեր: Կոլեկտիվում նույնիսկ հատուկ ստեղծել ենք ծնողական կոմիտե, որը գլխավորում է, չզարմանաք, մեր գլխավոր տնօրենը։ Մենք ունենք աշխատողներ, որոնց երեխաները արտակարգ ինտելեկտուալ ընթերցասերներ են, և նրանց կարծիքը միշտ էլ ամենածանրակշիռն է լինում գրքերի ընտրության հարցում: Իհարկե, այստեղ մեզ շատ են օգնում նաև իրենք՝ հրատարակիչները. նրանց առաջարկությունները հնարավորություն են տալիս ընտրել գրքերն ըստ ճիշտ տարիքային խմբերի։ Նախապատվությունը տրվում է գեղարվեստական գրականությանը և մանկական տարբեր հանրագիտարաններին, գիտահանրամատչելի հրատարակություններին։ Այսօր շուկան առաջարկում է գրքերի շատ մեծ տեսականի. դրանք այսօր երգում են, նվագում, ցուցադրում 3D-պատկերներ։ Ահավասիկ, վերջերս հրատարակվել են «Մարդուկ-Ջարդուկը» և «Կարապի լիճը» գրքերը՝ երաժշտական նվագակցությամբ. սեղմում եք կոճակը, և հատվածներ են հնչում բալետից: Երեխաները պարզապես հրճված էին։ Այն մարզերի համար, որտեղ մենք ներկա ենք, այս տարիների ընթացքում գնել ենք ավելի քան 25 հազար գիրք։ Իհարկե, նման մեծածախ գնումներն աջակցում են Հայաստանի գրահրատարակչական ոլորտին։

-Նման մոտեցումն իսկապես «սիմֆոնիա» է հիշեցնում։ Եվ կարծես թե քարոզչությունն ի փառս Գրքի քիչ չէ, բայց մենք գնալով ավելի ենք գլխովին ընկղմվում այֆոնների մեջ...

-Արդիական հարց է։ Մեր ընկերությունում իսկապես հիանալի հասկանում ենք, թե որքան են փոխվել միտումները. ողջ աշխարհը գնում է դեպի թվայնացում: Արհեստական ինտելեկտը գնալով ավելի բարձր է հայտարարում իր մասին՝ երկրաչափական պրոգրեսիայով։ Ըստ այդմ, ներդրողները նախընտրում են առավելապես դիջիթալ-ուղղությունները, և գրքային մշակույթը սկսում է զիջել դիրքերը։ Բայց մենք այնուամենայնիվ հավատում ենք, որ գիրքը հոգևոր առումով առողջ գենոֆոնդի երաշխիքն է, մեծ մշակույթի և մեծ գիտելիքների տիրապետումը, որն ընդգրկում է ամենալայն հորիզոններ, գիրքն այն ամենի սիմբիոզն է, որ ստեղծել է մարդկությունը իր գոյության պատմության ընթացքում և՛ մտավոր, և՛ հոգևոր իմաստով: Այսինքն՝ մեզ համար դա դասական, անվրեպ տարբերակ է։

-Ի դեպ, որպես մխիթարանք՝ նշեմ, որ մի անգամ Պոզներին տված հարցազրույցում արհեստական ինտելեկտի գծով ռուսաստանյան խոշոր մասնագետներից մեկը երկար ժամանակ բացատրում էր դրա առավելությունները, բայց ավարտեց հետևյալ խոսքերով. «50 տարի անց աշխարհը կկառավարեն մարդիկ, որոնք չեն հրաժարվել գիրք կարդալու սովորությունից»... Սակայն վերադառնանք NewMag Winter Fest-ին: Դրա սևեռակետում հենց հայ հեղինակների առաջմղումն է, թե՞ այնուամենայնիվ «ավելի լայն տեսածիրը»:

- Ինչպես արդեն ասացի, NewMag Winter Fest-ում բազմաթիվ հայ հեղինակներ ներկայացնում են իրենց նոր գրքերը, և դա ոչ միայն լավ է, այլև շատ կարևոր: Բայց ոչ պակաս կարևոր են համաշխարհային բեսթսելլերների թարգմանությունները հայերեն, որոնք հայ ընթերցողին տեղյակ են պահում գրականության ոլորտում համաշխարհային իրադարձությունների, միտումների մասին: Այս առումով «ՆյուՄագ» հրատարակչության գործունեությունը բավական բազմազան է. ամենահեղինակավոր աշխարհաքաղաքագետներից ու տնտեսագետներից մինչև երիտասարդ հեռանկարային գրողներ: Օրինակ, միջազգային բիզնես դպրոցի պրոֆեսոր Էրին Մեյերի «Աշխարհի մշակույթների քարտեզը» գիրքը, որը պատմում է այն մասին, թե ինչպես են մարդիկ մտածում, ղեկավարում և հասնում նպատակներին միջազգային միջավայրում, թե որքան կարևոր է պատկերացում ունենալ մշակութային տարբերությունների մասին՝ միջազգային նախագծերում փոխըմբռնման հասնելու համար: «ՆյուՄագ» հրատարակչատան շնորհիվ հայերեն լեզվով լույս տեսավ 20-րդ դարի երկրորդ կեսի ամենաազդեցիկ աշխատություններից մեկը՝ տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Միլթոն Ֆրիդմանի «Կապիտալիզմ և ազատություն» գիրքը, որն ընդգրկված է «Բոլոր ժամանակների 100 լավագույն գիտական աշխատություններ» ցանկում: Սրանք հենց այն համաշխարհային առաջնային միտումներն են, որոնցից հայ ընթերցասեր հանրությունն անմասն չմնաց։ Համատեղ ջանքերով ծանրակշիռ աշխատանք են կատարել «Օրակուլ» և «ՆյուՄագ» հրատարակչատները՝ ռուս հեղինակներին հայերեն թարգմանությամբ տպագրելու համար: Դրանք են՝ Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին», մշակույթի պատմաբան Սոլոմոն Վոլկովի  «Զրույցներ Վլադիմիր Սպիվակովի հետ» և այլ գրքեր։ Այս ամենը շատ կարևոր է:

Բարեբախտաբար, Հայաստանի գրահրատարակչական ոլորտի ղեկին կանգնած են մարդիկ, որոնք ոչ միայն շատ կիրթ են, այլև գիտակցում են իրենց առաքելության կարևորությունը. համենայն դեպս՝ այդպիսին են նրանք, ում ես ճանաչում եմ: Նրանք հաստատակամ ու սկզբունքայնորեն տանում են գրահրատարակչության ոլորտը զարգացման նախանշված վեկտորով։ Պետության և ազգի մասշտաբով կարևոր գործն առաջ մղելու համար պարզապես անհրաժեշտ է համախոհների միություն։ Հուսով եմ, որ NewMag Winter Fest-ը կդառնա համախոհների հենց այդպիսի միության հաջող արգասիք, հնարավորություն կընձեռի կրկին ու կրկին առաջ մղելու Գիրքը և դրա շուրջ համախմբելու հնարավորինս մեծ թվով մարդկանց:

Զրույցը վարեց Սոնա ՄԵԼՈՅԱՆԸ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումըԴուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգըՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգը
Հայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանըՀայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանը
ReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր ՍահակյանիReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր Սահակյանի
Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովըԴուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովը
Լիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվենԼիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվեն
Քաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններինՔաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններին
Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ             Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ            
IDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերըIDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերը
Խորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրումԽորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում
Կաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկմանԿաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկման
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերություններըՀայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության հեղինակած "Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին" ԱԺ հայտարարության նախագիծը
Էջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառովԷջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառով
«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը
Չախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետՉախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետ
Մատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէՄատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէ
Քաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտըՔաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտը
ՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ումՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ում
"Հանրաքվեի մասին" օրենքից կհեռացվեն հնացած դրույթներն ու ձևակերպումները
Փաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականինՓաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականին
«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է
Հայաստանի իշխանությունները խստացնում են պատասխանատվությունն անչափահասների նկատմամբ հանցագործությունների կատարման համարՀայաստանի իշխանությունները խստացնում են պատասխանատվությունն անչափահասների նկատմամբ հանցագործությունների կատարման համար
Հանձնիր արյուն՝ փրկիր կյանքերՀանձնիր արյուն՝ փրկիր կյանքեր
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելունՀայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեգնանքով է արձագանքել ՀԱՊԿ-ում հանրապետությանը ձայնի իրավունքից զրկելուն
Դրամի կայունությունը բարձրացնում է հայկական ակտիվների գրավչությունըԴրամի կայունությունը բարձրացնում է հայկական ակտիվների գրավչությունը
Ֆրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման էՖրանսիայի նախարար. Հայ գերիների հարցի լուծումը հարաբերությունների կարգավորման անհրաժեշտ պայման է
Երևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցումԵրևանի քաղաքապետարանը իր անզիջում դիրքորոշումն է հայտնել Էջմիածնի միկրոավտոբուսի վերջնական կանգառի հարցում
Հայաստանում կսահմանվեն հասցեների գրանցամատյանների վարման միասնական պահանջներՀայաստանում կսահմանվեն հասցեների գրանցամատյանների վարման միասնական պահանջներ
ՀԱԿ փոխնախագահ. Կենսաչափական անձնագրի արժեքը Հայաստանում գերազանցում է զարգացած երկրների մեծ մասի գնինՀԱԿ փոխնախագահ. Կենսաչափական անձնագրի արժեքը Հայաստանում գերազանցում է զարգացած երկրների մեծ մասի գնին
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հասանելիություն կստանա ռադիոհաճախականության տիրույթներինՀայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հասանելիություն կստանա ռադիոհաճախականության տիրույթներին
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ շրջանակային համաձայնագիրը վավերացնող օրենքըՀՀ նախագահը ստորագրել է TRIPP նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ շրջանակային համաձայնագիրը վավերացնող օրենքը
ՀՀ առողջապահության նախարարությունը կկարողանա նոր ինսուլինային դեղամիջոցը ձեռք բերել նոր գնովՀՀ առողջապահության նախարարությունը կկարողանա նոր ինսուլինային դեղամիջոցը ձեռք բերել նոր գնով
Հանրապետական. Այն ուժերը, որոնք Արմեն Գրիգորյանին դարձրին «հեղափոխական», բայց իրականում հայրենիքի դավաճան, այժմ նրան օգտագործում են այլ դերումՀանրապետական. Այն ուժերը, որոնք Արմեն Գրիգորյանին դարձրին «հեղափոխական», բայց իրականում հայրենիքի դավաճան, այժմ նրան օգտագործում են այլ դերում
Ներքին գործերի նախարարությունը մտադիր է 262 միլիոն դրամ հատկացնել ավտոմեքենաների համար նախատեսված «ոսկե» համարանիշների արտադրության համարՆերքին գործերի նախարարությունը մտադիր է 262 միլիոն դրամ հատկացնել ավտոմեքենաների համար նախատեսված «ոսկե» համարանիշների արտադրության համար
Երևանում մեկնարկել են կոմպոզիտոր Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներըԵրևանում մեկնարկել են կոմպոզիտոր Ջոն Տեր-Թադևոսյանի 100-ամյակին նվիրված միջոցառումները
ԿԳՄՍՆ -ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը սկսում են համագործակցելԿԳՄՍՆ -ը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը սկսում են համագործակցել
12 տարի առաջ թշնամու ուժերը խոցեցին Արցախի պաշտպանության բանակի ուղղաթիռը և կանխեցին զոհված անձնակազմի տարհանումը։12 տարի առաջ թշնամու ուժերը խոցեցին Արցախի պաշտպանության բանակի ուղղաթիռը և կանխեցին զոհված անձնակազմի տարհանումը։
Ներքին գործերի նախարարությունը խրախուսում է քաղաքացիներին ավելի ակտիվորեն օգտագործել «Ճանապարհային վերահսկողություն» հավելվածը՝ երթևեկության կանոնների խախտումները գրանցելու համարՆերքին գործերի նախարարությունը խրախուսում է քաղաքացիներին ավելի ակտիվորեն օգտագործել «Ճանապարհային վերահսկողություն» հավելվածը՝ երթևեկության կանոնների խախտումները գրանցելու համար
Լևոն Քոչարյանը ՄԱԿ-ում բարձրացրեց Բաքվում հայ ռազմագերիների կեղծ դատավարությունների հարցըԼևոն Քոչարյանը ՄԱԿ-ում բարձրացրեց Բաքվում հայ ռազմագերիների կեղծ դատավարությունների հարցը
Գերասիմ Վարդանյանը հրաժարական տվեց Արտաշատի ավագանու անդամի պաշտոնից։Գերասիմ Վարդանյանը հրաժարական տվեց Արտաշատի ավագանու անդամի պաշտոնից։
Ռուս սենատոր. Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու Ռուսաստանին և ՀԱՊԿ-ի մյուս երկրներինՌուս սենատոր. Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու Ռուսաստանին և ՀԱՊԿ-ի մյուս երկրներին
Բելառուսի արտգործնախարար. Խորհուրդ կլինի, որ Հայաստանը սահմանափակի ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին հասանելիությունըԲելառուսի արտգործնախարար. Խորհուրդ կլինի, որ Հայաստանը սահմանափակի ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին հասանելիությունը
ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է ԻռլանդիաՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա
Անթալիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումըԱնթալիայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Փաշինյանն ու Էրդողանը հույս ունեն երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտիՓաշինյանն ու Էրդողանը հույս ունեն երկրների հարաբերությունները հասցնել տրամաբանական ավարտի
Փոխխոսնակ․ Ընդդիմությունը, ձևավորելով Փոխխոսնակ․ Ընդդիմությունը, ձևավորելով "Ոչ"-ի շտաբը, փաստացի ընդունում է, որ հանրաքվեն կայանալու է
COP31-ի շրջանակում Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպմանը ներկա է եղել թուրքական հետախուզության ղեկավարըCOP31-ի շրջանակում Փաշինյանի հետ Էրդողանի հանդիպմանը ներկա է եղել թուրքական հետախուզության ղեկավարը
Դմիտրի Պեսկով․ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Դմիտրի Պեսկով․ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից 
Զախարովա․ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդԶախարովա․ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական կոնյունկտուրայի պատանդ
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է կառուցվածքային փոփոխություններիՀայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան պատրաստվում է կառուցվածքային փոփոխությունների
ԿԳՄՍ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորություններըԿԳՄՍ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական բազմակողմ համագործակցության զարգացման հնարավորությունները
Կրեմլ․ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով կարձագանքի իր աշխատանքներին Հայաստանի  չմասնակցելունԿրեմլ․ ՀԱՊԿ-ը պատշաճ կերպով կարձագանքի իր աշխատանքներին Հայաստանի  չմասնակցելուն
Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ումՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում
Հատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ումՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում
Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգըԱկբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը
ՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանըՀՀ վարչապետն Անթալիայում ներկա է գտնվել Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությանը
Եղեգնաձորում և Ստեփանավանում ընտրվել են համայնքների ղեկավարներԵղեգնաձորում և Ստեփանավանում ընտրվել են համայնքների ղեկավարներ
ՔԿԾ-ը ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների վերաբերյալ տվյալներըՔԿԾ-ը ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների վերաբերյալ տվյալները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը