Արմինֆո.Հիրավի պատմական պահ: Այդ մասին X-ում գրել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ նկատի ունենալով երկրի միացումը Հռոմի ստատուտին։
Նրա խոսքով՝ Հայաստանն արդեն ձեռնամուխ է եղել օրենսդրության մշակմանը՝ Հռոմի ստատուտի անարգել կատարումն ապահովելու համար: "Միջազգային արդարադատության հաջողությունը կախված է միջազգային հանրության յուրաքանչյուր անդամի հանձնառությունից, եւ այստեղ թերահավատության տեղ չպետք է լինի", - նշել է Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը փետրվարի 1-ից պաշտոնապես դարձել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անդամ: Մոսկվայում ավելի վաղ անընդունելի էին համարել Երեւանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացումը՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ դատարանի անօրինական կարգադրությունների ֆոնին:
2023 թվականի նոյեմբերին ՄՔԴ-ում հայտարարել էին, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից կդառնա Հռոմի սստաատուտին միացած 124-րդ մասնակից պետությունը, եւ 19-րդ պետությունը ՝ արևելաեվրոպական խմբից։