Արմինֆո.Հայաստանից բժշկական մարդասիրական օգնությունը, որն ստացել է Ուկրաինայի հայերի միության շտաբը, փոխանցվել է Դնեպրի զինվորական հոսպիտալին։ Մարդասիրական օգնությունը ներառում է բժշկական պատրաստուկներ և դեղորայք վիրավոր ուկրաինացի զինվորականների համար։ Այդ մասին հաղորդում է Դնեպրի շտաբի մամուլի ծառայությունը։
Ուկրաինայի հայերի միության շտաբի պետ Դավիթ Մկրտչյանը հաղորդել է, որ մարդասիրական օգնությունը փոխանցվել է Հայաստանի կառավարության կողմից՝ ի պատասխան իրենց հարցման: Հիշեցվում է, որ 2023 թվականի հուլիսին Ուկրաինայի հայերի միության ամառային համաժողովի ժամանակ որոշում է կայացվել դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ Ուկրաինային աջակցություն ստանալու նպատակով։ Շտաբի որոշման համաձայն, ստացված ողջ օգնությունը կփոխանցվի Ուկրաինայի զինվորական հոսպիտալին։ "Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ավերիչ պատերազմի շարունակման ֆոնին Ուկրաինայի հայերի միության շտաբը որոշել է այդ մարդասիրական բեռն ամբողջ ծավալով փոխանցել Ուկրաինայի զինվորական հոսպիտալին։ Դա թույլ կտա ուժեղացնել վիրավոր զինծառայողներին օպերատիվ բժշկական օգնության տրամադրումը զինվորական հոսպիտալներում ՝ նրանց շուտափույթ կայունացման և շուտափույթ ապաքինման համար", - նշել է Դավիթ Մկրտչյանը։
Հայաստանից Դնեպրի զինվորական հոսպիտալին բժշկական մարդասիրական օգնության փոխանցման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 1-ին Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի հրապարակում ՝ Ուկրաինայի հայերի միության շտաբի նախագահ Դավիթ Մկրտչյանի, Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի, Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի, "Դնեպրի հայկական շտաբ" ԲՖ-ի նախագահ Դավիթ Առաքելյանի, "Ուկրաինայի հայերի միության" անդամ Ավետիք Գասպարյանի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ սա Հայաստանից առաջին օգնությունը չէ Ուկրաինային։ Անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Ուկրաինա էր բերել ավելի քան 1000 սմարթֆոն, պլանշետ և նոթբուք՝ ոորպես մարդասիրական օգնություն, որը նախատեսված էր դպրոցականների համար:
Հավելենք, որ նույն օրը տեղի է ունեցել ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի պետ Սերգեյ Լիսակի հետ: Հանդիպման ընթացքում դեսպանը տեղեկացրել է Հայաստանի կառավարության կողմից Ուկրաինային ցուցաբերված բժշկական մարդասիրական օգնության մասին: Հատուկ ուշադրություն է դարձվել հայ-ուկրաինական հարաբերությունների ներկա վիճակին և զարգացման հեռանկարներին: Սերգեյ Լիսակը և Վլադիմիր Կարապետյանը մտքեր են փոխանակել երկու երկրների համագործակցության հնարավորությունների շուրջ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ