Արմինֆո.Ռուսական սպառազինության գնման հետ կապված հիմնական հարցերը լուծված են: Այդ մասին հայտարարե լէ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ հունվարի 31-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:
Ֆինանսների նախարարը նշել է, որ նման քննարկումներն ընթանում են գաղտնիության ռեժիմով, ուստի, ինքը շատ բան չի կարող բացահայտել ։ <Որքանով ես տեղյակ եմ, բոլոր հիմնական հարցերը լուծված են: Համենայնդեպս, ՊՆ գործընկերներից ահազանգ չեմ ստացել, որ որեւէ խնդրահարույց հարց է մնացել", - հայտարարել է Հովհաննիսյանը։
Նշենք, որ 2023 թվականին Հայաստանի իշխանությունները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին ավելի քան 400 մլն դոլարի զենքի պայմանագրերը չկատարելու համար։ Այդ մասին առաջին անգամ խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2022 թվականի սեպտեմբերի 29 - ին կառավարության նիստում։ 2023 թվականի նոյեմբերի 24-ին Փաշինյանը հայտարարել էր, որ ռուսական կողմը կարող էր դուրս գրել հայկական պարտքի մի մասը ՝ Հայաստանի գնած, բայց այդպես էլ չմատակարարված զենքի դիմաց ։ Ռուսական կողմն այդ հարցը չի մեկնաբանում։ Այս տարվա հունվարին պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը հաղորդել էր, որ ռուսական զենքի խմբաքանակը Հայաստան է բերվել ։ Օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունում, ի պատասխան "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայության գրավոր հարցմանը, հայտարարել էին, որ սպառազինության ոլորտում ռուսական ընկերությունների հետ խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն մի շարք խնդիրներ մնում են չլուծված: Ընդ որում, չեն հստակեցրել ՝ խոսքը 400 մլն դոլարի պայմանագրային պարտավորությունների մասին է, թե ոչ ։