Արմինֆո.Հայաստանի գործող սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք անընդունելի են տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում։ Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հունվարի 31-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի խոսնակ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նրա ասելով, հենց աշխարհաքաղաքական փոփոխություններն են իշխանություններին հանգեցրել հիմնական օրենքի նոր նախագծի մշակման անհրաժեշտությանը, այլ ոչ թե՝ Ադրբեջանի կողմից ճնշումները: ԱԺ խոսնակն ընդգծել է, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը ստեղծվել է Ադրբեջանի կողմից այդ փոփոխությունների անհրաժեշտության մասին խոսելուց շատ առաջ: Ինչպես նշել է Սիմոնյանը, Հայաստանի անկախության հռչակումից ի վեր հիմնարար փաստաթղթերում եղել են դրույթներ, որոնք վերանայման կարիք ունեն: "Մենք պետք է հասկանանք, թե ուր է գնում Հայաստանը և ինչ նպատակներ է հետապնդում, հանուն ինչի գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը։ Այն գոյություն ունի Մեծ Հայաստանը վերականգնելու, թե՞ քաղաքացու անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար ։ Մենք պետք է պատասխանենք այս հարցերին, եւ ես կարծում եմ, որ դրանց պատասխանները միանշանակ չեն մեր հասարակության մեջ", - նշել է նա, համոզմունք հայտնելով, որ Հայաստանը չի կարող լինել ամորֆ մի բան, եւ "ոչ ոք դա չի կարող վիճարկել"։