Արմինֆո. Մյունխենի դատախազությունն այժմ արդեն պաշտոնապես կոռուպցիայի և կաշառակերության մեղադրանք է առաջադրել Քրիստոնեադեմոկրատական միության երկու նախկին պատգամավորներ Աքսել Ֆիշերին և Էդուարդ Լինթներին ՝ Ադրբեջանի կողմից կաշառվելու առնչությամբ: Խոսքը միլիոնավոր եվրոների մասին է։ Այդ մասին հաղորդում է Spiegel-ը։
Նշվում է, որ կասկածները վերաբերել են նաև նախկին քաղաքական գործիչ Կարին Շտրենցին, սակայն նա հանկարծամահ է եղել 2021 թվականին, երբ վերադառնում էր արձակուրդից: Հետաքննությունը տևել է ավելի քան չորս տարի և ավարտվել կոռուպցիայի և ընտրված պաշտոնյաներին կաշառելու փաստերով մեղադրանքների առաջադրմամբ: Լինթներին մեղադրում են ադրբեջանական իշխանություններից միջոցներ ստանալու և դրանք այլ պատգամավորներին, այդ թվում ՝ Շտրենցին փոխանցելու մեջ ՝ Ադրբեջանին ձեռնտու որոշումներ կայացնելու դիմաց, , այդ թվում ՝ ԵԽԽՎ-ում: Դատախազությունը կարծում է, որ Շտրենցը համաձայնել է գործել "Ադրբեջանի սպասումներին համապատասխան": Ֆիշերին նույն մեղադրանքներն են առաջադրում. նա 2011 թվականին, հետաքննության վարկածով, պայմանավորվել է Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցչի հետ՝ ապագայում դրամական պարգեւի դիմաց ԵԽԽՎ-ում պահպանել Բաքվի շահեկան գիծը: Խոսքը "դրական" ելույթների, գաղտնի տեղեկատվության փոխանցման և բուն քվեարկության մասին էր։ Լինթները փաստացի չի հերքել, որ լոբբինգով է զբաղվել հօգուտ Ադրբեջանի, և խոստովանել է, որ իր ընկերությունները Ադրբեջանից ավելի քան 3 մլն եվրո են ստացել: