Արմինֆո.Հայաստանը միշտ աջակցել է "մեկ Չինաստանի" սկզբունքին, լրատվամիջոցներին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
ԱԳՆ-ում այդպես են արձագանքել ԶԼՄ-ների բազմաթիվ հարցումներին, որ Երեւանը, ի տարբերություն Թբիլիսիի, Բաքվի եւ Թեհրանի, օպերատիվ կերպով չի արձագանքել Թայվանում կայացած ընտրությունների արդյունքներին: "Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումն այդ առնչությամբ", - ասել է Բադալյանը։
Նշենք, որ ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Թայվանի հարցը ՉԺՀ-ի ներքին գործն է: "Անկախ այն բանից, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում Թայվանում, հիմնական փաստը, որ աշխարհում կա միայն մեկ Չինաստան, և Թայվանը Չինաստանի մի մասն է, չի փոխվի", - ասել է նա: Չինաստանի ԱԳՆ-ում հավելել են, որ միասնական Չինաստանի սկզբունքի պահպանման հարցում Պեկինի դիրքորոշումը չի փոխվի:
Հունվարի 13-ին կայացած ընտրությունների արդյունքում Թայվանի ղեկավար կդառնա կառավարող Դեմոկրատական առաջադիմական