Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Աբազյանը վերանշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբազյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ ՀՀ նախագահի հրամանագրով և վարչապետի առաջարկությամբ: ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունն ու վերանշանակումը պայմանավորված է "Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին" օրենքում կատարված փոփոխություններով, որի շրջանակներում ծառայության տնօրենը և նրա տեղակալները նշանակվում են ոչ թե նախագահի, այլ վարչապետի կողմից:
Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակել են 2020 թվականի նոյեմբերի 8-ին՝ ՀՀ այն ժամանակվա նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով: Մինչ այդ ՝ 2020 թվականի օգոստոսի 12-ից, նա զբաղեցնում էր հատուկ ծառայության պետի տեղակալի պաշտոնը ։ 2023 թվականի դեկտեմբերի 20-ին Աբազյանին նախագահի հրամանագրով շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում: