Արմինֆո.ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Որոշումը, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հունվարի 10-ին:
Հիշեցնենք, որ Գևորգյանն արտաքին գործերի նախարարի տեղակալ էր նշանակվել 2021 թվականի սեպտեմբերին։ Մինչ այդ՝ 2019-2021 թվականներին, եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական։ Ավելի վաղ նա զբաղեցրել է ԵԱՀԿ-ին առընթեր ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալի, ՀՀ արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետի, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչության