Արմինֆո. Հայաստանում կլիմայական ֆոնը բացասական հետևանքներ կունենա ջրային ռեսուրսների համատեքստում։ Այդ մասին դեկտեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության "Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն" ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Այդ առնչությամբ նա նշել է. "Եթե 1700 մետր բարձրության վրա մենք պետք է ձյան ծածկույթ ունենայինք, ապա այսօր այն գոյություն չունի։ Լեռնային շրջաններում ձյան փոխարեն անձրև է գալիս, ինչը բացասաբար կանդրադառնա ջրային ռեսուրսների վրա՝ հաջորդ տարի>, - ասել է նա։
Ազիզյանն ուշադրություն էէ հրավիրել այն հանգամանքի վրա, որ ապրիլին եւ մայիսին ցածր ջերմաստիճանային ֆոն է դիտվել, այն դեպքում, երբ դա ձնհալի շրջան է, համապատասխանաբար, ըստ նրա, էական հոսք չի նկատվել, իսկ ձյան հալոցքը տեղի է ունեցել աստիճանաբար:
Ամփոփելով արդյունքները ջրային ռեսուրսների տեսանկյունից՝ նա նշել է, որ ընթացիկ տարում երկրում ջրային ռեսուրսներով հաագեցվածության մակարդակը 30-35 տոկոսով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին: Մասնավորապես, դեկտեմբերի 29-ի դրությամբ Սեւանի ջրի մակարդակը կազմել է 1900.17 մ, ինչը 11սմ-ով ցածր է նախորդ տարվա մակարդակից: Ոռոգման նպատակով մայիսի 14-ից մինչև սեպտեմբերի 14-ը Սևանից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 228: 234 մլն խմ ջուր, որը 63 մլն խմ-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 27-ը Արփա-Սևան թունելով Սևանա լիճ մուտք գործած ջրի ծավալը կազմել է 113.647 մլն խմ, ինչը 48.8 մլն խմ-ով պակաս է, քան՝ 2022 թվականին:
5 խոշոր ջրամբարների լցվածությունը, որոնք կենտրոնը դիտարկում է, այսօրվա դրությամբ կազմում է 224 մլն խմ, ինչը 30 մլն խմ-ով բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: