Արմինֆո. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը 2023 թվականի դեկտեմբերի 26-ին հրաժարական է տվել ։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Թունյանը 2023 թվականի դեկտեմբերի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել», - ասված է հայտարարության մեջ: