Արմինֆո. Իրանը տեսնում է, որ Հայաստանը վճռական է տրամադրված Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի հարցում։ Այդ մասին դեկտեմբերի 27-ին Երեւանում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել Է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թեհրանը պատրաստ է հանդես գալ որպես անվտանգության երաշխավոր Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության հաստատման գործընթացում:
Իրանցի նախարարը նշել է, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ և նշել է, որ Բաքվում ևս ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ձեռքբերումը: <Այս շաբաթվա ընթացքում ես նաև երկու հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա առաջին ամիսներին հնարավոր է կայուն խաղաղության հասնել ։ Եվ մենք լավատեսորեն ենք տրամադրված, եւ այն դրական ազդակները, որոնք առկա են տարածաշրջանում, կարելի է ամրապնդել առանց արտաքին ուժերի միջամտության, այդ թվում ՝ <3+3> տարածաշրջանային հարթակի շրջանակներում», - հավելել Է Իրանի ԱԳ նախարարը։
Միրզոյանն, իր հերթին, անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում Իրանի դերակատարությանը, նշել է, որ բազմիցս առիթ է ունեցել այդ մասին խոսելու: <Այս դերն արդեն դրսևորվել է և շարունակում է դրսևորվել: Մենք բազմիցս լսել ենք Իրանի հստակ դիրքորոշումը և խաղաղ գործընթացի, և սահմանների անխախտելիության, և Հայաստանի ինքնիշխանության մասով", - ասել է նա ՝ այդ գործընթացում մեծ ներդրում համարելով Իրանի դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման սկզբունքների նկատմամբ։