Արմինֆո. Անցած տարին շատ բարդ էր շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Այդ մասին դեկտեմբերի 27-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հարցին՝ թե ինչ է նա ցանկանում հայ ժողովրդին գալիք տարում, ռուսաստանցի դիվանագետը համոզմունք է հայտնել, որ այս կամ այն երկրի ժողովուրդներին դիմելը այդ երկրների ղեկավարների առանձնաշնորհն է, որոնց մասին խոսք է գնում, կամ՝ այլ պետության, բայց բարձր մակարդակով: <Կարող եմ միայն ասել ոչ պաշտոնական առումով և արձանագրել, որ անցնող տարին բարդ էր աշխարհի շատ երկրների և ժողովուրդների համար, բարդ էր նաև Հայաստանի և մեր բարեկամ հայ ժողովրդի համար: Մենք տեսնում ենք Երևանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու արտաքին ուժերի փորձեր։ Մենք տեսնում ենք, թե ինչպես Արևմուտքը միանգամայն անտարբեր է հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ. նրանք օգտագործում են նրանց զգացմունքները, պատմական հիշողությունը, ցավն ու տառապանքը՝ բացառապես սեփական շահերի համար", - նշել է նա։
Միևնույն ժամանակ, դիվանագետն ընդգծել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ ամեն կերպ նպաստելու Հայաստանի խաղաղությանն ու կայունությանը ՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների դաշնակցային բնույթը: "Մեզ համար դա իսկապես կարեւորագույն նշանակություն ունի մի շարք պատճառներով, այդ թվում ՝ ընդհանուր մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից", - շարունակել է Զախարովան ։ Միաժամանակ, նա փաստել է, որ Ռուսաստանի և այլ երկրների, այդ թվում ՝ ԵԱՏՄ պետությունների հետ առևտրատնտեսական հարաբերությունների շնորհիվ Հայաստանի տնտեսությունը տպավորիչ աճ է գրանցում։
<Մեր կողմից տրամադրված ենք առանցքային կոոպերացիաների բոլոր նախագծերի հետագա իրականացմանը ։ Մենք լավ հեռանկարներ ենք տեսնում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-22թթ. եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման նախադրյալներ կան։ Եվ, ընդհանուր առմամբ, մենք շահագրգռված ենք Հարավային Կովկասում կոնֆլիկտայնության նվազեցմամբ և այդ տարածաշրջանի հարուստ ներուժի բացահայտմամբ, այդ թվում՝ նաև <3+3> տարածաշրջանային խորհրդատվական հարթակի միջոցով», - ասել է նա։
Վերջում Զահարավան իր կողմից Հայաստանի ժողովրդին մաղթել է խաղաղություն, բարեկեցություն և ավելի քիչ խնդիրներ, քան եղել է ընթացիկ տարում: