


Արմինֆո. Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, դատավճիռ է կայացրել հասարակական–քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնությոն համակարգող Ավետիք Չալաբյանի վերաբերյալ։
Դատարանը վճռել է Չալաբյանի ազատությունը սահմանափակել 1 տարի 11 ամիս 5 օր ժամկետով։ Բացի այդ, դատարանն արգելել է նրան մասնակցել հավաքների եւ այլ հանրային միջոցառումների, ինչպես նաեւ բնակության վայրը փոփոխել՝ առանց նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության։



