Արմինֆո. Վրաստանի նախաձեռնած ստորջրյա էլեկտրական մալուխի նախագիծը Սև ծովում ակտիվ փուլում է, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ներկայացնելով կառավարության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:
Հիշեցնելով, որ այդ նախագիծն ինքն առաջարկել է Բրյուսելին՝ որպես 2021 թվականի պիլոտային նախագծերից մեկը, նա, մասնավորապես, ասել է. "Այդ ժամանակից ի վեր այդ նախագծին մասնակցում են մեր բարեկամները՝ Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան": Ղարիբաշվիլին հավելել է, որ առաջիկայում կսկսվի նախագծի աշխատանքների հաջորդ փուլը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 17-ին Բուխարեստում ստորագրվել է "Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի կառավարությունների միջև կանաչ էներգիայի զարգացման և փոխանցման ոլորտում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը"։ Միջկառավարական համաձայնագիրը նախատեսում է ստորջրյա էլեկտրամալուխի անցկացում, որը կանցնի Վրաստանով և Սև ծովով ՝ Ադրբեջանի և Ռումինիայի միջև "կանաչ էներգիա" փոխադրելու համար: Այդ նախագծի նկատմամբ, ԵՄ-ի խրախուսմամբ, վերջերս սկսել է հետաքրքրություն դրսեւորել նաև Հայաստանը։