Արմինֆո. Մի խումբ ֆրանսիացի քաղաքական գործիչներ համատեղ ուղերձ են ստորագրել Ադրբեջանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողով (COPՊ29) կազմակերպման դեմ:
Ուղերձն ստորագրել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի Սենատի "Հանրապետականներ" խմբակցության նախագահ Բրյունո Ռետայոն, Օ դը Ֆրանս շրջանի ղեկավար Քսավիեն Բերտրանը, Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը, Օքսիտանիայի տարածաշրջանային խորհրդի նախագահ, սոցիալիստ Կարոլ Դելգան, Մարսելի քաղաքապետ Միշել Ռուբիրոլան, Միշել Դելաֆոսը և Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը:
"Դեկտեմբերի 11-ին Ադրբեջանն ընտրվել է հաջորդ տարի COP29-ի անցկացման վայր։ Այն երկրների և համայնքների համար, որոնք պայքարում են գլոբալ տաքացման դեմ՝ հանածո վառելիքից հրաժարվելու միջոցով, սա, ակնհայտորեն, շատ վատ նորություն է, քանի որ Ադրբեջանի տնտեսության 90% - ը կախված է նավթից և գազից:
COP29-ի անցկացումը Բաքվում հավասարազոր է Լեռնային Ղարաբաղի 100 000 հայերի էթնիկ զտման համար մեղավոր երկրի մայրաքաղաքում աշխարհի ապագան կառուցելու ձգտմանը", - ասված է ուղերձում: