Արմինֆո. Հայաստանը մտադիր է ձեռք բերել հնդկական "ցամաք-օդ" դասի Akash զենիթահրթիռային համալիրներ։ Այդ մասին հաղորդում է EurAsian Times պարբերականը։
"Հայաստանը դարձել է հնդկական զենքի խոշորագույն ներկրողներից մեկը։ Հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ հարավկովկասյան այդ երկիրը կարող է ձեռք բերել հնդկական "ցամաք-օդ" դասի Akash հրթիռներ (ԶՀՀ)։ Թեև առայժմ ոչ ոք պաշտոնապես չի հաստատում այդ հաղորդագրությունը ՝ իրավիճակի նրբանկատության պատճառով, փաստաթղթերը վկայում են, որ դրա պատվերն արդեն տեղադրված է", - ասվում է հաղորդագրությունում։
Աղբյուրը նշում է, որ Akash-ը Bharat Dynamics Limited ընկերության արտադրության փոքր հեռահարության ԶՀՀ է՝ օդային հարձակումներից պաշտպանվելու համար: Այն կարող է արդյունավետորեն խոցել 4-25 կիլոմետր շառավղով թռչող ուղղաթիռներ, կործանիչներ և ԱԹՍ-ներ։ Համակարգը լիովին ավտոմատացված է և արագ արձագանքում է՝ թիրախի հայտնաբերման և ոչնչացման առումով։ Այն կարող է արագ փոխադրվել երկաթուղով կամ ավտոճանապարհային տրանսպորտով' օպերատիվ ծավալմամբ: Նախագծում տեղական բովանդակության ընդհանուր մասնաբաժինը կազմում է 82 տոկոս, և մինչև 2026-2027 թվականը այդ մասնաբաժինը կավելանա մինչև 93 տոկոս: