Արմինֆո.Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը շարունակում է պնդել, որ Բաքուն ոչ պայմանագրունակ կողմ է, ինչի առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները երաշխավորի անհրաժեշտություն կա:
<Այս թեզը շարունակում է մնալ ուժի մեջ և բխում է առկա իրողություններից։ Կա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն, որն Ադրբեջանը չի կատարել, խախտել է իր պարտավորությունները բոլոր կետերով, իսկ Հայաստանն իր մասով կատարել է բոլոր պարտավորությունները, ինչի պատճառով այս փաստաթուղթն այսօր գործող չէ. չկան իրողությունները, որոնք ամրագրված են փաստաթղթում՝ Լեռնային Ղարաբաղի հայերը, Լաչինի միջանցքը, շփման գիծը և այլն",- ասել է նա ՀՀՀ-ի հարցազրույցում։
Այդ առնչությամբ, նրա խասելով, պայմանավորվածությունների պահպանման երաշխավորների ինստիտուտի անհրաժեշտություն կա։ Ընդ որում, ինչպես նկատել է Մարուքյանը, մեդիա տիրույթում թյուր պատկերացում կա, որ, եթե կողմերի միջև հանդիպումներն անցկացվում են մոսկովյան, բրյուսելյան կամ վաշինգտոնյան հարթակներում, ապա այդ հանդիպման մասնակից մայրաքաղաքը երաշխավորն է: <Նման բան չկա: Երաշխավորի մեխանիզմը պետք է փաստաթղթավորվի պայմանագրում, ինչը բանակցությունների առարկա է նաև այս փուլում: Այս մեխանիզմը կբացառի նաև խաղաղության պայմանագրում ձևակերպումների կամայական մեկնաբանությունը, իսկ վեճերի առաջացման դեպքում հնարավորություն կընձեռի դիմել անկախ միջազգային դատարան, ինստիտուտ, որը կպարզաբանի իրավիճակը", - ասել է Մարուքյանը ։