Արմինֆո. Ֆրանսիան հայտարարել է Լեռնային Ղարաբաղից փախստականներին լրացուցիչ օգնության մասին։ Ինչպես ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրությունում, օգնության չափը կկազմի 15 մլն եվրո:
Նշվում է, որ Ֆրանսիան շարունակում է կատարել իր պարտավորությունները, որոնք նոյեմբերի 30-ին երկրի խորհրդարանն ընդունել է Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ: Լրացուցիչ 15 մլն եվրոյի հատկացումը թույլ կտա աջակցել տարբեր ՀԿ-ների, ինչպես նաեւ ԿԽՄԿ-ի, Հայկական Կարմիր խաչի եւ ՄԱԿ-ի գործակալությունների աշխատանքին՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին ընդունման եւ սոցիալական, բժշկական, կրթական եւ ֆինանսական օգնության նպատակով՝ որպես բնակչության հատկապես խոցելի խմբերի:
Այս նոր օգնության շնորհիվ Ֆրանսիայի ընդհանուր ներդրումը այդ նպատակների համար 2023 թվականին կկազմի 27,5 միլիոն եվրո: Հայաստանի իշխանություններին օգնություն է ցուցաբերվել նաև անհետաձգելի բժշկական օգնության ոլորտում, իսկ Լեռնային Ղարաբաղում լուրջ այրվածքներից տուժածներից մի քանիսը կարողացել են օգնություն ստանալ ֆրանսիական կլինիկաներում: Այդ աջակցությունն ուղեկցվում է նաև Ֆրանսիայի քաղաքացիական հասարակության և տեղական իշխանությունների ջանքերով ՝ ի նպաստ հայ բնակչության, ասվում է հանրապետության ԱԳՆ հաղորդագրությունում։