Արմինֆո.Կիեւը Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի նոր ժամանակավոր հավատարմատարէ նշանակել։ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, դիվանագիտական առաքելությունը գլխավորել է Վալերի Լոբաչը:
Վալերի Լոբաչը ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 23-ին Լվովի մարզի, Սամբորսկի շրջանի Ռուդկի քաղաքում: 1992 թվականին ավարտել է Իվան Ֆրանկոյի անվան Դրոգոբիչի պետական մանկավարժական համալսարանը, ստացել' ընդհանուր տեխնիկական առարկաների և ֆիզիկայի ուսուցչի որակավորում։
2000 թվականին ավարտել է Իվան Ֆրանկոյի անվան Լվովի ազգային համալսարանը, ստացել' միջազգային տնտեսական հարաբերությունների մասնագետի, անգլերեն լեզվի թարգմանչի որակավորում:
Աշխատանքային գործունեություն.
2000-2001թթ.-Լվովի մարզում կարգավորող քաղաքականության և ձեռնարկատիրության զարգացման հարցերով Ուկրաինայի պետական կոմիտեի ներկայացուցչության մասնագետ, առաջատար մասնագետ:
2003-2005թթ.-Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական ծառայության վարչության օպերատիվ արձագանքման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, կցորդ, երրորդ քարտուղար, Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական ծառայության դեպարտամենտի վերլուծության և պլանավորման բաժնի երրորդ քարտուղար:
2005-2009թթ. Չեխիայում Ուկրաինայի դեսպանության հյուպատոսական հարցերով երկրորդ քարտուղար:
2009-2010թթ.-Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական ծառայության դեպարտամենտի ֆիզիկական և իրավաբանական անձանց շահերի պաշտպանության, հյուպատոսական ապահովման բաժնի առաջին քարտուղար:
2010-2011թթ.-Ուկրաինայի ԱԳՆ չորրորդ տարածքային դեպարտամենտի, Հարավարևելյան Եվրոպայի բաժնի առաջին քարտուղար:
2011-2016թթ.-Չեխիայում Ուկրաինայի դեսպանության հյուպատոսական հարցերով առաջին քարտուղար:
2016-2017թթ.-Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական ծառայության դեպարտամենտի հյուպատոսական գործունեության վարչության պետ:
2017-2020թթ.-Ուկրաինայի ԱԳՆ հյուպատոսական ծառայության դեպարտամենտի հյուպատոսական կառավարման վարչության պետդեպարտամենտի տնօրենի տեղակալ, վարչության պետ։
2020-2022թթ.-Ուկրաինայի ԱԳՆ թվայնացման դեպարտամենտի տնօրեն:
08.2022-03.2023թթ. -ԵՄ և ՆԱՏՕ դեպարտամենտի հատուկ հանձնարարություններով դեսպան։
03.2023-11.2023թթ.-հյուպատոսական ծառայության դեպարտամենտի հատուկ հանձնարարություններով դեսպան:
11.2023թ.-Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար:
Տիրապետում է անգլերեն, չեխերեն, լեհերեն և խորվաթերեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։