Արմինֆո.ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է մասնակցել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին, որը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 19-ին Մոսկվայում: Այդ մասին ասվում է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանի տարածած հաղորդագրությունում:
Նրա խոսքով՝ նիստին չի մասնակցի նաև ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը: "Մոսկվա չմեկնելու իր որոշման մասին Ալեն Սիմոնյանը պաշտոնական նամակով տեղեկացրել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին", - նշել է Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը հայտարարել էր, որ չի մեկնի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին: Երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը, գործնականում, բոյկոտում է իր մասնակցությունը ՀԱՊԿ գագաթաժողովներին և նրա կանոնադրական կազմակերպություններում:
Հայկական կողմի այս դեմարշը պայմանավորված է Բաքվի զավթողական քաղաքականությանը կազմակերպության արձագանքի բացակայությամբ։ Սակայն, ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին առայժմ խոսք չկա