Արմինֆո. ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ:
Հայաստանի ԱԽ գրսենյակի հաղորդագրության համաձայն, հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր և ընդգծել մեր տարածաշրջանի կայունության ապահովման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակել երկկողմ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ, ընդգծվել է խաղաղապահ գործունեության շրջանակներում համագործակցությունը և փոխգործակցման խորացումը երկու երկրների զինված ուժերի միջև:
Կողմերը երկուստեք կարևորել են ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները