Արմինֆո.Հայաստանում օրենսդրական մակարդակով կկարգավորվի զենքի կիրառմամբ քաղաքացիների ինքնապաշտպանության իրավունքի հարցը։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը դեկտեմբերի 4-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Զենքի մասին" օրենքում եւ հարակից օրենքների փաթեթում կատարված փոփոխություններին:
Ինչպես իր ելույթում նշել է ներկայացված փաստաթղթի հեղինակ, ԱԺ իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, ներկայացված փաթեթը, բացի իր պաշտպանական գործառույթից, հետապնդում է նաև հրաձգային մարզաձևի զարգացման, ոլորտում կոռուպցիայի հնարավոր դրսևորումները բացառելու, ապօրինի զենքի քանակը նվազեցնելու և ապօրինի շրջանառությունից աստիճանաբար դուրս բերելու նպատակ: Օրինագծի համաձայն, երկրի քաղաքացիները հրազեն կրելու իրավունք կստանան՝ մի շարք պահանջների կատարման դեպքում, այդ թվում ՝ անձանց հոգեկան կայունությունը, համապատասխան լիցենզիայի առկայությունը և այլն: Զուտ բովանդակային տեսանկյունից օրենքը 2022 թվականին ընդունված օրենքի համեմատ փոփոխություն չի կրել, կան ընդամենը բազմաթիվ տեխնիկական հարցեր։ ՀՀ կառավարության հետ համատեղ վերհանվել են այդ հարցերը, որոնք իրենց արտացոլումն են գտել ներկայացված փաստաթղթում։