Արմինֆո.Ֆրանսիայի Սենատում խորհուրդ են տվել օր առաջ ուսումնասիրել Հայաստանին "CAESAR" հրետանային համակարգերի մատակարարման հարցը՝ հաշվի առնելով այդ տեխնիկայի արդյունավետությունը և 2024 թվականին Nexter-ի նոր արտադրական հզորությունները:
Ֆրանսիայի Սենատի հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ վերջերս Հայաստանը Ֆրանսիայի հետ պայմանագիր է ստորագրել "Thales"-ի երեք GM200 ռադիոտեղորոշիչների վերաբերյալ, և խոսակցություններ կան MISTRAL 3 զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին:
"Ֆրանսիական "Arquus" ընկերության արտադրության "Bastion" եսակի 24 զրահամեքենա արդեն բերվել է Հայաստան, և դրանց պետք է միանա նույն տեսակ ևս 26 մեքենա, որոնք ներկայումս արտադրվում են", - ասված է Ֆրանսիայի Սենատի հաղորդագրությունում: Այս առումով արձանագրվում է, որ Ֆրանսիայի իշխանությունները նախաձեռնել են "պաշտպանական" զենքի մատակարարում Հայաստան։ "Պաշտպանական և հարձակողական սպառազինությունների այս տարբերությունն իրականում այնքան էլ գործնական չէ՝ ինչպես ցույց տվեց Ուկրաինայի պատերազմը։ Եկեք չկրկնենք նույն սխալները և հետաձգենք սարքավորումների մատակարարումը, որոնք անհրաժեշտ կլինեին հենց սկզբից: Այդ իսկ պատճառով մենք պետք է օպերատիվ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր հարցումներին, հատկապես՝ հրետանու նրանց պահանջմունքի վերաբերյալ", - հայտարարել են Ֆրանսիայի Սենատում։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կողմից Հայաստանին սպառազինություն մատակարարելու մասին պայմանավորվածություններ են ձեռք են բերվել 2023 թվականի հոկտեմբերին Փարիզում՝ Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լեկորնյուի և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպման ժամանակ։