Արմինֆո.Սկոպյեում ԵԱՀԿ ԱԳՆԽ հարթակներում տեղի է ունեցել Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի կարճատև առանձնազրույց:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Ռուսական կողմը հաստատել է պատրաստակամությունը եռանդուն աջակցելու հայ-ադրբեջանական կարգավորման առաջխաղացմանը ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022թթ. եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հիման վրա, ներառյալ՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման ելքը։ Հաստատվել է տարբեր մակարդակներում հետագա շփումների պահանջվածությունը։
Մինչդեռ, Հայաստանի ԱԳՆ-ում Լավրով-Միրզոյան հանդիպման վերաբերյալ միայն հաղորդել են, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ռուսական կողմին ևս մեկ անգամ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները երկկողմ և տարածաշրջանային օրակարգերի շուրջ ՌԴ քաղաքականության և իրականացրած քայլերի վերաբերյալ: