Արմինֆո.Մոսկվայում մեկնաբանել են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ և ԵԱՏՄ նիստերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցության հնարավորությունը:
Նոյեմբերի 29-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով հարցին, թե արդյոք հույս կա, որ Փաշինյանն, այնուամենայնիվ, տարեվերջին կժամանի Պետերբուրգ, հաշվի առնելով Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի այն հայտարարությունը, թե Մոսկվան հստակ ազդակ է ստացել Երևանից, որ Հայաստանի վարչապետը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանն ու ԵԱՏՄ նիստին Սանկտ Պետերբուրգում, մասնավորապես, ասել է. "Ինձ թվում է, որ այստեղ պետք է ելնել ոչ թե հույսերից, այլ կոնկրետ փաստերից։ Եվ դիրքորոշում ձևավորել, իհարկե, իրականությունից։ Դրա համար եկեք սպասենք կոնկրետ գործողությունների, այդ ժամանակ էլ կմեկնաբանենք"։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայկական կողմը հրաժարվել էր մասնակցել Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների աշխատանքներին: