Արմինֆո. Հայաստանի տարածքում պետք է գործեն երկրի պետական ինստիտուտները։ Այդ մասին նոյեմբերի 28-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով երկրում Արցախի պետական ինստիտուտների ապագայի մասին հարցին։
«Ո՞րն է երկրում Արցախի պետական ինստիտուտների գործունեության իմաստը: Կա Հայաստանի Հանրապետություն, որի տարածքում գործում են Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտները։ Ի՞նչ գործառույթներ պետք է իրականացնեն Արցախի պետական կառույցները» - հարցրել է ՀՀ նախագահը, հավելելով, որ ՀՀ-ն պաշտպանում է արցախցիների իրավունքները երկրում։
Նախագահն ընդգծել է, որ արցախցիների՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադառնալու հարցը պետք է բանակցությունների առարկա դառնա Ադրբեջանի հետ: "Հայաստանը չի հանձնել Լեռնային Ղարաբաղը, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Երևանը ճանաչել է դեռևս 1991 թվականին", - ասել է ՀՀ նախագահը: