Արմինֆո. Մի շարք երկրներ նախկինի պես փորձում են ապակայունացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, եւ Ռուսաստանին հայտնի է Մոսկվային տարածաշրջանից դուրս մղելու նրանց փորձերի մասին, սակայն ոչ ոք ի վիճակի չէ այնտեղ խաղաղության եւ կայունության երաշխավորի դեր խաղալ՝ բացի Ռուսաստանից: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ "Ռուսաստան-1" հեռուստաալիքի "Մոսկվա: Կրեմլ: Պուտին" ծրագրին հարցազրույցում:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ դեռևս երեք-հինգ տարի առաջ ռուս խաղաղապահներին տարածաշրջանից դուրս մղելու, Ռուսաստանի և Հայաստանի կապերը թուլացնելու փորձերը տեղի էին ունենում "դիվանագիտական դիմակներով": "Այժմ այդ դիմակները վաղուց արդեն նետված են, և պայքարը վարվում է դեմ առ դեմ՝ երեսկալը բացած", - հայտարարել է Պեսկովը:
Նրա խոսքերով, "իրոք, մի շարք երկրներ նախկինի պես փորձում են ապակայունացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, ինչն, ի դեպ, հանգեցրել է այն բանին, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ այդ մի շարք երկրներն արդեն հազիվ թե հավակնեն միջնորդի ինչ-որ դերի, քանի որ նրանք միակողմանի դիրք են զբաղոցրել":
Նա նշել է, որ այդպիսի երկրները, որոնք միակողմանի դիրքորոշում են դրսեւորել, չեն կարող ինչ-որ բանի հավակնել, "դա թե անհնար է, թե տեղին չէ":
"Իսկ այն, որ փորձում են մեզ դուրս մղել այնտեղից, այո, մենք դա գիտենք, բայց մինչ օրս ոչ ոք ի վիճակի չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավորի այդպիսի դեր խաղալ՝ բացի Ռուսաստանից։ Եվ Ռուսաստանը շարունակում է իր ջանքերը", - հայտարարել Է Պեսկովը, հաղորդում է "Ինտերֆաքսը"։