Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի Պետակաիրավական հարցերի հանձնաժողովը նոյեմբերի 23-ի նիստում դրական եզրակացություն է տվել "Հյուպատոսական ծառայության մասին" եւ "Նոտարիատի մասին"ՀՀ օրենքներում երկրորդ ընթերցման ներկայացված փոփոխություններին:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի խոսքով՝ նախագիծը նպատակ ունի բարձրացնել փաստաթղթերի իսկության ստուգման գործընթացի հավաստիությունը, նվազեցնել ծախսերը և հստակեցնել այն անձանց շրջանակը, որոնց հյուպատոսությունը կարող է նոտարական ծառայություններ մատուցել:
Նախագծով առաջարկվում է ռելիեֆային կնիքների փոխարեն ներդնել e-verify և QR-կոդերի համակարգեր, ինչը, փոխնախարարի հավաստմամբ, պայմանավորված է ծառայությունների մատուցման գործընթացների թվայնացմամբ: Նոր օրինագծի շահառուները, առաջին հերթին, արտերկրում բնակվող հայրենակիցներն են