Արմինֆո.2020 թվականի նոյեմբերից ի վեր արդեն 5-րդ հայկական գերեզմանատունն է վանդալիզմի ենթարկվել Ադրբեջանի կողմից։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ զետեղելով Caucasus Heritage Watch-ի հաղորդագրությունը՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում հին հայկական գերեզմանատան ոչնչացման մասին։
"Նոր հաղորդումներ են ստացվում Լեռնային Ղարաբաղի օբյեկտների համար անմիջական վտանգի մասին.Caucasus Heritage Watch-ի տվյալներով ՝ սա 5-րդ հայկական գերեզմանոցն է, որը հարձակման է ենթարկվել՝ 2020 թվականի նոյեմբերից ի վեր։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս հայկական պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության գործում միջազգային արդյունավետ փոխգործակցության անհրաժեշտությունը", - գրել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունն ահազանգել է, որ հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանցիները բուլդոզերներով ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով, որը հայտնի է որպես «Երևանյան դարպասների» մոտի գերեզմանոց։ «Գերեզմանոցը ծածկված խիտ անտառով, ծառերի մեջ կա առնվազն 78 տապանաքար՝ 1802-1913 թթ. թվագրվող հայերեն արձանագրություններով", - հաղորդել են կազմակերպությունից, դժվարանալով ասել, թե քանի տապանաքար է վնասվել