Արմինֆո.Ֆրանսիան Երևանին վաճառել չիրացված ապրանք, որը Փարիզը չի կարողացել իրացնել այլ ուղղություններով։ Այդ մասին նոյեմբերի 22-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ մեկնաբանելով Երեւանին ֆրանսիական "Բաստիոն" զրահամեքենաների մատակարարումները։
Ռուս դիվանագետի ասելով, Ուկրաինայում այդ զրահամեքենաները բավականին ցածր արդյունավետություն են ցույց տվել իրական մարտական գործողությունների պայմաններում: "Բավական միամիտ են թվում Հայաստան այդ տեխնիկայի մատակարարումների օգտակարության մասին դատողությունները։ Եթե դրանք, պարզապես, ցուցադրվեն հրապարակներում, գուցե իմաստ ունի: Իսկ եթե նայենք արդյունավետությանը, խնդեմ, կարող եք գալ, մեր զինվորականները կպատմեն", - ասել Է Զախարովան, հավելելով, թե կոնկրետ ինչպես այդ գնումը կարող է ամրապնդել Հայաստանի ինքնիշխան տարածքի պահպանությունը, մնում է առեղծված։
Ավելի վաղ հաղորդումներ էին հայտնվել Փարիզի կողմից Երևանին մինչև 50 միավոր <Բաստիոն > զրահամեքենաներ մատակարարելու մասին, թեև ՀՀ պաշտպանական գերատեսչությունը չի
մեկնաբանել այդ հաղորդումները: