Արմինֆո. Եթե Ադրբեջանը ձախողի Հայաստանի հետ բանակցությունները, դա կմեծացնի հարձակման հավանականությունը։ Այդ մասին հայտարարել է Կանզասի նախկին նահանգապետ, ԱՄՆ սենատոր Սեմ Բրաունբեքը։
"Ես խորապես մտահոգված եմ Ադրբեջանի ներխուժմամբ Հայաստան։ Սեպտեմբերին նրանք հարձակվել են էթնիկ հայերի վրա և շարունակում են սպառնալ։ Անցյալ շաբաթ մերժելով խաղաղ բանակցությունները՝ նրանք այժմ հայտարարում են, որ ցանկանում են բանակցել: Եթե նրանք բանակցությունները հասցնեն ձախողման, դա կբարձրացնի հարձակման հավանականությունը", - գրել է սենատորը՝ Twitter-ի իր էջում։
Բրաունբեքն այդպես է արձագանքել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի քննադատությանը USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերի հասցեին, ով հայտարարել էր ադրբեջանական ագրեսիայից տուժած արցախցիներին աջակցելու մասին: