Արմինֆո.Հայաստանը ժողովրդավարության օգուտներն օգտագործում է նաև իր անվտանգության ուղղությամբ։ Այդ մասին նոյեմբերի 16-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշել է, որ անվտանգության ապահովման լավագույն ուղղությունը հայկական պետության ժողովրդավար լինելն է։ "Մենք ոչ մի տեղ չենք պատրատվում գնալ, մեր նպատակը երկրի անվտանգության ապահովումն է ։ Տնտեսական հարցերը գործընկերների հետ լուծում ենք, Հայաստանի տնտեսությունն աճում է, առաջընթաց կա նաև մի շարք այլ ուղղություններով", - ասել է Սիմոնյանը։
Նա հերքել է ադրբեջանական կողմի պնդումն այն մասին, որ Երևանը հետաձգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկների հինգերորդ փաթեթի վերաբերյալ պատասխանը: "Նման բան չկա, եւ խնդրում եմ ձեզ հակառակ կողմի պնդումներն օրակարգ չբերել", - նշել է ԱԺ նախագահը:
Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի կառավարման ինստիտուտների ստեղծման նպատակ չի տեսնում, քանի որ դա ուղիղ սպառնալիք կդառնա հայկական պետության անվտանգությանը։ "Փախստականների հետ կապված հսկայական խնդիր կա, որը լուծվում է երկրի իշխանությունների կողմից", - եզրափակել Է Սիմոնյանը: