Արմինֆո. Մոսկվան Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը, հանրապետությանն արևմտյան սպառազինությունների մատակարարումների ընդլայնումը, Երևանի և Կիևի բարեկամությունը դիտարկում է որպես "մեկ շղթայի օղակներ": Այդ մասին նոյեմբերի 15-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
"Միայն, ինձ թվում է, դա ստրկության շղթա է ։ Արևմուտքը "գազանի ուժով" կառչել է Հայաստանից՝ այն բանից հետո, երբ ձախողեց Ուկրաինայում իր քաղաքականությունը ՝ փորձելով այն պոկել Ռուսաստանից", - ընդգծել է ռուս դիվանագետը, հավելելով, որ "երկու աթոռի վրա նստելու փորձը ոչ ոքի լավ բանի չի հասցրել"։
Նա նաեւ նշել է, թե Երեւանը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի վավերացմանը գնացել է միայն քաղաքական դրդապատճառներից ելնելով: