Արմինֆո. Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը շարունակվում է բարձր մակարդակով ՝ հաստատված ծրագրերին համապատասխան: Այդ մասին նոյեմբերի 9-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Նրա խոսքով՝ համագործակցությունը ենթադրում է ինչպես ուսումնական փոխգործակցություն, այնպես էլ՝ պաշտպանական-տեխնիկական:
ԳՇ պետը, ըստ էության, հրաժարվել է նշել Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի տարածքների ճշգրիտ մասշտաբները ։ Ավելի վաղ նա հայտարարել էր 140 քառ. կմ տարածքի օկուպացիայի մասին, սակայն վերջերս ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հաղոչդել էր 200 քառ. կմ-ի մասին: "Հիմա հաշվարկներով զբաղվելու ժամանակը չէ, հետևեք հաղորդագրություններին, դրանցում ամեն ինչ ասված է", - նշել է ԳՇ պետը:
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչներն այցելել են զինվորական գերեզմանների հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք են մատուցել զոհված զինծառայողների հիշատակին:
Հավելենք, որ նախորդ շաբաթ Ասրյանն այցելել էր Գերմանիայում ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարություն: Քննարկումները կենտրոնացած էին Հայաստանի անվտանգության պայմանների, պաշտպանական բարեփոխումների և Միացյալ Նահանգների հետ պաշտպանական համագործակցության վրա: