Arminfo.info


 Երեթշաբթի, 7 Նոյեմբերի 2023 18:42
Նաիրա Բադալյան

Ժամանակին Արցախի Հանրապետության բնակիչների կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու մասին որևէ նորմատիվ իրավական ակտ չի ընդունվել. Գևորգ Դանիելյան

Ժամանակին Արցախի Հանրապետության բնակիչների կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու մասին որևէ նորմատիվ իրավական ակտ չի ընդունվել. Գևորգ Դանիելյան

Արմինֆո. Արցախից տեղահանված անձանց փախստականի կարգավիճակ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն շնորհելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ ապագայում Արցախի սուբյեկտայնության ճանաչման համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է իրավաբանական գիտությունների դոկտոր, Հայաստանի արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

 

- Հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել այն մասին, որ Հայաստանը ժամանակավոր պաշտպանության տակ է վերցնում այն անձանց, ովքեր գտնվում են Հայաստանում կամ նրա սահմաններից դուրս, որոնց հաշվառման վերջին հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղը, կամ նրանք փաստացի բնակվել են այնտեղ և գրանցվել են Հայաստանի միգրացիոն մարմիններում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո։ Ինքը ՝ արդարադատության նախարարը, հայտարարել է, որ օրենքի ուժով պաշտպանության տակ վերցված անձինք ստանում են փախստականի կարգավիճակ և փախստականների համար միջազգային իրավունքով երաշխավորված իրավունքներ: Շատերի մոտ հիմնավոր հարց է առաջացել, իսկ ինչու՞ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որը հավասարեցվում է փախստականի կարգավիճակին, այլ ոչ թե, ուղղակի, փախստականի կարգավիճակ: Ի՞նչ եք մտածում այս մասին:

 

- Ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձինք իրենց կարգավիճակով ոչ թե հավասարեցվում են փախստականներին, այլ հենց ճանաչվում են փախստականներ (այս դրույթը հստակ ամրագրված է «Փախստականների և ապաստանի կարգավիճակի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասով): Ցավոք, պատասխանատու պաշտոնյաների թյուրըմբռնման արդյունքում արված մեկնաբանություններն են այսպիսի անհարկի շփոթի տեղիք տվել: Ստեղծված բարդ ու հակասական բարոյահոգեբանական մթնոլորտում, երբ Հայաստանի իշխանությունները, մտացածին պատճառաբանություններով խուսափում են Արցախի նկատմամբ ագրեսիան և արցախահայության նկատմամբ բացահայտ իրականացված ցեղասպանությունը ճանաչելուց, Կառավարության նշված որոշումը ինչ որ տեղ կարելի է համարել փոխզիջումային տարբերակ, քանզի դրանով գոնե արձանագրվեց, որ արցախահայությունը ոչ թե կամավոր է տեղափոխվել Հայաստան, այլ Ադրբեջանի կողմից համակարգված բռնությունների արդյունքում:

 

Ընդ որում, հավելեմ, որ այն փոխզիջումային լուծում լինելով հանդերձ, շրջանցում է մի քանի առանցքային խնդիրներ.

 

ա) անտեսվում է այդ մարդկանց պատճառված վնասը արձանագրելու և հետագայում սահմանված կարգով միջազգային դատական ատյաններին դիմելու անհրաժեշտությունը: Սա առավել կարևորվում է՝ հաշվի առնելով այն, որ տարածվում են տեսանյութեր, թե ինչպես են ադրբեջանցիները թալանում արցախցիների ունեցվածքը, տները և այլն: Եվ այս համատեքստում դեռ իրենք են հոխորտում դատի տալ Հայաստանին,

 

բ) արհեստավարժ մասնագետների մի հսկայական հատված արհեստականորեն զրկվում է ողջամտորեն հանրային ծառայության մեջ ներգրավելու հնարավորությունից. արդեն հստակ տեղեկություններ կան, որ անգամ դատավորներ են լքել Հայաստանը, մինչդեռ՝ մենք ունենք այդպիսի կադրերի սուր կարիք,

 

գ) քննություն չի տարվում պարզելու այդ մարդկանց նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու բոլոր հանգամանքները և այլն:

 

- Եվ, այնուամենայնիվ, ի՞նչ է տալիս այդ կարգավիճակն արցախցիներին:

 

- Նախ, ինչպես արդեն ասացի, դե յուրե հավաստվում է, որ այդ մարդիկ ենթարկվել են համատարած բռնության, ուղղակի անտեսվեում է նրանց ցեղասպանության զոհեր ճանաչելու հանգամանքը: Մյուս կողմից, իրենք ձեռք են բերում փախստականների համար նախատեսված սոցիալական աջակցությունից օգտվելու իրավական հնարավորություն, այդ թվում՝ կենսաթոշակ ստանալու իրավունք և այլն: Իհարկե, այս կարգավիճակը բացառում է հանրային ծառայության անցնելը, սակայն դրա համար էլ հարկ է պարզեցված եղանակով լուծել նրանց քաղաքացիության հարցը:

 

- Արդյո՞ք այլ երկրի քաղաքացիություն ստանալը հեշտացնում է փախստականի կարգավիճակի առկայությունը: Եթե այո, ապա այդ դեպքում արդյո՞ք ՀՀ-ն պետք է զգուշանա Հայաստանից արցախցիների զանգվածային արտագաղթից:

 

- Փախաստականի կարգավիճակը երկիրը լքելու գուցե քողարկված խթան է, սակայն մեծ հաշվով, այդպիսի կարգավիճակ իրենք կարող են ձեռք բերել նաև այլ երկրներում՝ առանց այս որոշման էլ: Ուստի առաջնահերթ պետական քաղաքականությունը չպետք է նպաստի երկիրը լքելուն, օրինակ՝ չպետք է խրախուսվի սոցիալական ցանցերում համատարած ատելության խոսքը, հնարավորինս սրտացավ լինեն նրանց սոցիալական աջակցության ծրագրերն իրացնելիս և այլն:

 

- Արցախի բնակիչներին ՀՀ կառավարությունն առաջարկել է նաև դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար: Ինչպես պարզաբանել է Հայաստանի ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը, կապույտ անձնագրերը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթուղթ, այլ ոչ թե՝ քաղաքացիության մասին վկայական: Ղազարյանի խոսքով, Հայաստանի կառավարությունը համապատասխան դիրքորոշում է ներկայացրել նաև ՄԻԵԴ-ում "Չիրագովն ընդդեմ Հայաստանի" գործի շրջանակում, որի վերաբերյալ վճիռը դատարանը կայացրել է 2007 թվականին: Հայաստանի արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանն, իր հերթին, հայտարարել էր, որ 1991թ. համաձայնագիրը «միջպետական է եղել Հայաստանի և Արցախի այն ժամանակվա ներքին գործերի նախարարների միջև, որի հիման վրա այդ անձնագրերը (<070> կոդով) տրվել են Լեռնային Ղարաբաղի բնակիչներին որպես <ճամփորդական փաստաթուղթ>, այսինքն ՝ փաստաթուղթ, որով հնարավոր լինի դուրս գալ երկրից, ճանապարհորդել> ։ Միթե՞ «կապույտ անձնագրի» առկայությունը դե-յուրե եւ դե-ֆակտո և նրանց չի դարձնում ՀՀ քաղաքացի:

 

- Այո, ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու իրավական որևէ ակտ երբևէ չի ընդունվել, իսկ այդպիսի ակտ ընդունելու իրավասությունը վերապահված է բացառապես եկրի նախագահին: Իսկ անձնագրերը տրվել են Ձեր կողմից նշված համաձայնագրի հիմքով, ինչն արդեն բոլորովին այլ նշանակություն ու նպատակ ուներ: Մյուս կողմից, Արցախը ինքնիշխան պետություն է, որի քաղաքացիները, առաջին հերթին, հենց այդ պետության քաղաքացին են: Իհարկե, երկքաղաքացության սահմանադրական հիմքով կարելի էր ժամանակին նրանց ևս սահմանված կարգով շնորհել ՀՀ քաղաքացիություն: Մյուս կողմից, փախստականի կարգավիճակը, իմ խորին համոզմամբ, բնավ խոցելի չի դարձնում Արցախի սուբյեկտայնությունը: Վերջին հաշվով, խոսքը հենց Արցախի քաղաքացիություն ունեցող մարդկանց մասին է, որիշ բան, որ այս հանգամանքը հստակ արձանագրված չէ Կառավարության որոշմամբ:

 

Անձնագիրը պետք է համապատասխանի օրենսդրությամբ սահմանված ոչ միայն ձևանմուշին, այլև բոլոր ռեկվիզիտներին, վերջինիս գույնը վճռորոշ չէ, ուստի այն չի կարող դիտարկվել որպես ՀՀ քաղաքացիությունը հավաստող անձնագիր: Ողջ խնդիրն էլ այն է, որ պետք էլ չէ այդ անձնագրերը դիտարկել իբրև ՀՀ քաղաքացիությունը ճանաչելու բավարար հիմք, իրավաչափ եղանակն այն է, որ հենց Երկրի նախագահը կայացնի խմբային քաղաքացիության մասին հրամանագիր:

 

Մինչդեռ՝ պատասխանատու պաշտոնյաներն ընտրել են անընդունելի և անհարկի քաշքշուկներով հիասթափեցնող և հոգեբանորեն արտագաղթին նպաստող եղանակ, քանզի հայտարարում են, որ յուրաքանչյուր արցախցի կարող է դիմել և ընդհանուր հիմունքներով ձեռք բերել քաղաքացիություն:

 

- Ի՞նչ է տալիս արցախցիներին ՀՀ քաղաքացիություն ստանալը, և ինչի՞ց են նրանք զրկվում, այդ թվում ՝ ապագայում Արցախում իրենց իրավունքների պաշտպանության հարցում:

 

- ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը նրանց տալիս է Սահմանադրությամբ նախատեսված իրավունքներից ու ազատություններից օգտվելու լիարժեք հնարավորություն: Իսկ Արցախի սուբյեկտայնությունը պաշտպանելու ասպեկտով դա խոչընդոտ չէ, քանի որ երկու պետությունների սահմանադրություններն էլ չեն բացառում երկքաղաքացիության ինստիտուտը, այսինքն՝ արցախահայերը շարունակում են մնալ նաև որպես Արցախի քաղաքացիներ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Ընդդիմադիր. Չի կարելի պատահականություն համարել Փաշինյանի և Փաշազադեի կողմից ՀԱԵ դեմ միաժամանակյա հարձակումներըԸնդդիմադիր. Չի կարելի պատահականություն համարել Փաշինյանի և Փաշազադեի կողմից ՀԱԵ դեմ միաժամանակյա հարձակումները
ՆԳ նախարար. Հայաստանում չկա որևէ պաշտոնյա, ով ծառայում է առանձին մարդկանց շահերին, այլ ոչ թե՝ օրենքինՆԳ նախարար. Հայաստանում չկա որևէ պաշտոնյա, ով ծառայում է առանձին մարդկանց շահերին, այլ ոչ թե՝ օրենքին
ՆԳ նախարար. Ընթացիկ տարում լայնածավալ աշխատանք պետք է տարվի Ոստիկանական գվարդիայի ձեւավորման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբՆԳ նախարար. Ընթացիկ տարում լայնածավալ աշխատանք պետք է տարվի Ոստիկանական գվարդիայի ձեւավորման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2025թ. անվճար ծրագիրըՄեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2025թ. անվճար ծրագիրը
Ֆրանսիան աջակցում է Երևանի փողոցներում նոր ճանապարհային երթևեկության մշակմանըՖրանսիան աջակցում է Երևանի փողոցներում նոր ճանապարհային երթևեկության մշակմանը
Հայաստանի Առողջապահության նախարարությունը հաղորդել է Արևմտյան Նեղոսի տենդի լաբորատոր հաստատված դեպքի մասինՀայաստանի Առողջապահության նախարարությունը հաղորդել է Արևմտյան Նեղոսի տենդի լաբորատոր հաստատված դեպքի մասին
ՊԵԿ նախկին պաշտոնյայիցկաարող են բռնագանձել անշարժ գույք եւ դրամական միջոցներՊԵԿ նախկին պաշտոնյայիցկաարող են բռնագանձել անշարժ գույք եւ դրամական միջոցներ
Հյուսիսային Եվրոպայի և բալթյան երկրները վերահաստատում են Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու իրենց հանձնառությունըՀյուսիսային Եվրոպայի և բալթյան երկրները վերահաստատում են Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու իրենց հանձնառությունը
Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Նորդիկ-բալթյան երկրների հետ հարաբերություններին. ՀՀ ԱԳՆ ղեկավարՀայաստանը հատուկ նշանակություն է տալիս Նորդիկ-բալթյան երկրների հետ հարաբերություններին. ՀՀ ԱԳՆ ղեկավար
Երևանը հետաքրքրված է օդի որակի բարելավման հարցում մադրիդյան փորձի ներդրմամբԵրևանը հետաքրքրված է օդի որակի բարելավման հարցում մադրիդյան փորձի ներդրմամբ
6 պաղպաղակ արտադրողների գործունեությունը կասեցվել է՝ հայտնաբերված խախտումների պատճառով6 պաղպաղակ արտադրողների գործունեությունը կասեցվել է՝ հայտնաբերված խախտումների պատճառով
Հայաստանի ՆԳ նախարարը կայցելի ԲրյուսելՀայաստանի ՆԳ նախարարը կայցելի Բրյուսել
Հայաստանի նախկին փոխվարչապետը հերքում է իրեն վերագրվող փողերի լվացման մեղադրանքըՀայաստանի նախկին փոխվարչապետը հերքում է իրեն վերագրվող փողերի լվացման մեղադրանքը
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումՏեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում
Երեխաների տոնը՝ միջոցառումներով ու զեղչերով․ Idram JuniorԵրեխաների տոնը՝ միջոցառումներով ու զեղչերով․ Idram Junior
IDBank-ի և Իդրամի թիմն այցելեց Հերոսների վերականգնողական քաղաքIDBank-ի և Իդրամի թիմն այցելեց Հերոսների վերականգնողական քաղաք
Շուրջ 5 մլրդ դրամի լվացման համար մեղադրվող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազինՇուրջ 5 մլրդ դրամի լվացման համար մեղադրվող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Հայ դատը հրապարակել է հերթական զեկույցը՝ Հայ դատը հրապարակել է հերթական զեկույցը՝ "Ադրբեջանի՝ մարդու իրավունքների խախտումների հետաքննություններում ապացույցներ կեղծելու և թաքցնելու պետականորեն արտոնված քաղաքականությունը"
Փաշինյանը Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի հետ քննարկել է Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության օրակարգային հարցերՓաշինյանը Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահի հետ քննարկել է Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության օրակարգային հարցեր
Գորիսում կառուցվել է ժամանակակից մարզահրապարակԳորիսում կառուցվել է ժամանակակից մարզահրապարակ
Քաղաքական գործիչ. Երկրի ղեկավարը չունի որևէ գործառույթ խառնվելու եկեղուցու ներքին գործերինՔաղաքական գործիչ. Երկրի ղեկավարը չունի որևէ գործառույթ խառնվելու եկեղուցու ներքին գործերին
Ընդդիմադիր. Անվտանգության միջոցների բացակայությունը Հայաստանի սահմանամերձ գյուղերում հանգեցրել է արտագաղթի վտանգավոր տեմպերիԸնդդիմադիր. Անվտանգության միջոցների բացակայությունը Հայաստանի սահմանամերձ գյուղերում հանգեցրել է արտագաղթի վտանգավոր տեմպերի
Հյուսիսային Եվրոպայի եւ բալթյան երկրների ներկայացուցիչները կարեւորում են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումըՀյուսիսային Եվրոպայի եւ բալթյան երկրների ներկայացուցիչները կարեւորում են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը
Երևանի քաղաքապետարանում կարծում են, որ տուգանքների բարձրացումը գործուն միջոց կդառնա շինարարական նորմերի խախտումների դեմ պայքարումԵրևանի քաղաքապետարանում կարծում են, որ տուգանքների բարձրացումը գործուն միջոց կդառնա շինարարական նորմերի խախտումների դեմ պայքարում
Երեւանի քաղաքապետարանում հաճախակի ձերբակալությունները բացատրել են մյուս պետական կառույցներում համանման հետաքննությունների բացակայությամբԵրեւանի քաղաքապետարանում հաճախակի ձերբակալությունները բացատրել են մյուս պետական կառույցներում համանման հետաքննությունների բացակայությամբ
ԱԺ փոխխոսնակ. Բաքվի նոր նախապայմանները լուրջ խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի առաջմղման համարԱԺ փոխխոսնակ. Բաքվի նոր նախապայմանները լուրջ խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի առաջմղման համար
Երեւանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ ձեռք բերելու իր անկարողության համար մեղադրել է ընդդիմությանըԵրեւանի քաղաքապետարանը նոր ավտոբուսներ ձեռք բերելու իր անկարողության համար մեղադրել է ընդդիմությանը
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների նախագահները քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՀայաստանի և Վրաստանի խորհրդարանների նախագահները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Եթե աշխարհիկ կառույցները մնան դիտորդ կամ սպասեն միայն եկեղեցու քայլերին, ապա իշխանությունը հայտնվելու է շահեկան վիճակում. քաղաքագետԵթե աշխարհիկ կառույցները մնան դիտորդ կամ սպասեն միայն եկեղեցու քայլերին, ապա իշխանությունը հայտնվելու է շահեկան վիճակում. քաղաքագետ
Եկեղեցու դեմ արշավը նպատակ ունի թուլացնել ՀԱԵ բացառիկ սահմանադրական կարգավիճակը. Դավիթ ԱնանյանԵկեղեցու դեմ արշավը նպատակ ունի թուլացնել ՀԱԵ բացառիկ սահմանադրական կարգավիճակը. Դավիթ Անանյան
Համբուրգում քննարկվել են ՄԱԿ-Հաբիթաթ ծրագրի շրջանակներում Հայաստանի ներգրավվածության ընդլայնման հեռանկարներըՀամբուրգում քննարկվել են ՄԱԿ-Հաբիթաթ ծրագրի շրջանակներում Հայաստանի ներգրավվածության ընդլայնման հեռանկարները
Միրզոյանը շնորհավորել է Բերբոքին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու կապակցությամբՄիրզոյանը շնորհավորել է Բերբոքին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահ ընտրվելու կապակցությամբ
Իրավապաշտպան. ՀՀ իշխանությունների կողմից ՀԱԵ սևացման գործընթացը կրում է համակարգված բնույթԻրավապաշտպան. ՀՀ իշխանությունների կողմից ՀԱԵ սևացման գործընթացը կրում է համակարգված բնույթ
Աջափնյակում 18 մլն դրամ արժողությամբ հողամասը վերադարձվել է պետությանըԱջափնյակում 18 մլն դրամ արժողությամբ հողամասը վերադարձվել է պետությանը
Լոռու նախկին մարզպետը ստանձնել է Հայաստանի ոստիկանապետի պաշտոնըԼոռու նախկին մարզպետը ստանձնել է Հայաստանի ոստիկանապետի պաշտոնը
Երևանի քաղաքապետը Մադրիդի իր պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հիմնական ուղղություններըԵրևանի քաղաքապետը Մադրիդի իր պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հիմնական ուղղությունները
Կեղծ օրակարգերը նվազեցնում են Հայաստանի և հայության դիմակայունությունը թշնամական սպառնալիքներին դեմ հանդիման. քաղաքագետԿեղծ օրակարգերը նվազեցնում են Հայաստանի և հայության դիմակայունությունը թշնամական սպառնալիքներին դեմ հանդիման. քաղաքագետ
Հայաստանի վարչապետը շարունակել է Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հարձակումներըՀայաստանի վարչապետը շարունակել է Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հարձակումները
Ընդդիմադիր. ՀԱԵ հարցում Երևանի ու Բաքվի բռնապետների միջև կոնսեսուս է ձևավորվելԸնդդիմադիր. ՀԱԵ հարցում Երևանի ու Բաքվի բռնապետների միջև կոնսեսուս է ձևավորվել
Մ.Գրիգորյան. Հայաստանի և Իտալիայի միջև ձեւավորվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակՄ.Գրիգորյան. Հայաստանի և Իտալիայի միջև ձեւավորվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ
ՀԱԵ հայտարարությունը.  եկեղեցու վրա հարձակումներն ակնհայտորեն համընկնում են ադրբեջանական քարոզչամեքենայի զրպարտությունների հետՀԱԵ հայտարարությունը.  եկեղեցու վրա հարձակումներն ակնհայտորեն համընկնում են ադրբեջանական քարոզչամեքենայի զրպարտությունների հետ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Հունիսմեկյան տոն և ժպիտներ․ ԱրարատԲանկը՝ երեխաների կողքին  Հունիսմեկյան տոն և ժպիտներ․ ԱրարատԲանկը՝ երեխաների կողքին  
Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի միջազգային միջուկային քաղաքականության և համագործակցության հարցերով  օգնականի տեղակալըՀայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի միջազգային միջուկային քաղաքականության և համագործակցության հարցերով  օգնականի տեղակալը
Լոռու մարզպետը հրաժարական է տվել. ԶԼՄ-ները նրա համար ՀՀ ոստիկանապետի պաշտոն են կանխատեսումԼոռու մարզպետը հրաժարական է տվել. ԶԼՄ-ները նրա համար ՀՀ ոստիկանապետի պաշտոն են կանխատեսում
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հրաժեշտ է տվել պաշտոնինՈստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հրաժեշտ է տվել պաշտոնին
Ֆրանսիայի դեսպան. Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցությունը ռազմավարական նշանակություն է ձեռք բերելՖրանսիայի դեսպան. Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցությունը ռազմավարական նշանակություն է ձեռք բերել
«Հայոց տուն». ՀԱԵ դեմ Հայաստանի իշխանությունների հռետորաբանությունը կհանգեցնի պետական, քաղաքական և հասարակական ողջ համակարգի արժեզրկմանը«Հայոց տուն». ՀԱԵ դեմ Հայաստանի իշխանությունների հռետորաբանությունը կհանգեցնի պետական, քաղաքական և հասարակական ողջ համակարգի արժեզրկմանը
«Գեղարդ» հիմնադրամ. Մինչ Շուշիում անցկացվում է մանկական փառատոն, Արցախից բռնությամբ տեղահանված հազարավոր երեխաներ զրկված են իրենց հայրենիքում մեծանալու հնարավորությունից«Գեղարդ» հիմնադրամ. Մինչ Շուշիում անցկացվում է մանկական փառատոն, Արցախից բռնությամբ տեղահանված հազարավոր երեխաներ զրկված են իրենց հայրենիքում մեծանալու հնարավորությունից
Ճապոնիայում բացվել է Ասիայում առաջին Թումո կենտրոնը՝ Թումո ԳունմանՃապոնիայում բացվել է Ասիայում առաջին Թումո կենտրոնը՝ Թումո Գունման
ԱԺ պատգամավոր. Հայաստանը երախտապարտ է Ֆրանսիային Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո սկզբունքային որոշում կայացնելու համարԱԺ պատգամավոր. Հայաստանը երախտապարտ է Ֆրանսիային Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո սկզբունքային որոշում կայացնելու համար
Հայաստանի մշակույթի ականավոր գործիչների ժամացույցները ներկայացված են մեկ հարթակում՝ Հայաստանի մշակույթի ականավոր գործիչների ժամացույցները ներկայացված են մեկ հարթակում՝ "Հիշողության սլաքներ" ցուցահանդեսի շրջանակում
ՀՀ ԱԳՆ. Երևանը գնահատում է տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Փարիզի ջանքերըՀՀ ԱԳՆ. Երևանը գնահատում է տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված Փարիզի ջանքերը
Հայ դիզայներները մասնակցել են Indonesia Fashion Week 2025-ինՀայ դիզայներները մասնակցել են Indonesia Fashion Week 2025-ին
Հայաստանում կանխվել է «Տելեգրամ»-ի միջոցով շուրջ 2 կգ թմրանյութ իրացնելու փորձըՀայաստանում կանխվել է «Տելեգրամ»-ի միջոցով շուրջ 2 կգ թմրանյութ իրացնելու փորձը
Պուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին 50-ամյա հոբելյանի առթիվՊուտինը և Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին 50-ամյա հոբելյանի առթիվ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը