Արմինֆո. Ադրբեջանը գերեվարել է մարտակերտցի Մադաթ Բաբայանին, քանի որ նա 50 տարեկանն անց հայ է: Ադրբեջանը նրան մեղադրում է պաատերազմական հանցագործությունների համար։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։
"Ադրբեջանի պետական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Բաբայանը գերեվարվել է սեպտեմբերյան հարձակումների ժամանակ, ինչը հարց է առաջացնում. Էլ քանի՞ հայի է գաղտնի առևանգել Ադրբեջանը", - հարցրել է լրագրողը:
Նշենք, որ արցախցի Բաբայանի գերեվարման մասին թշնամական կողմը հաղորդել էր նախօրեին։ Ադրբեջանական վարկածի համաձայն, նա գերեվարվել է օկուպացված Քարվաճառում։Այդ շրջանը Հայաստանի իշխանություններն Ադրբեջանին են հանձնվել 2020 թվականի նոյեմբերին։ Բաբայանին մեղսագրում են ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կատարված հանցագործություններ։ Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ թշնամական կողմը գերեվարում է հայերին, իսկ հետո բեմականացնում նրանց նկատմամբ դատավարություն։