Arminfo.info


 Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2023 11:11
Ալեքսանդր Ավանեսով

"Խաղաղության խաչմերուկ" նախաձեռնությունը կմնա միայն թղթի վրա. փորձագետ

"Խաղաղության խաչմերուկ" նախաձեռնությունը կմնա միայն թղթի վրա. փորձագետ

Արմինֆո. Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունը, որն ուղղված է տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սոսկ բարի մտադրություններ են և, ամենայն հավանականությամբ, կմնա թղթի վրա: Այս մասին ԱրմԻնֆո-ին ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ մեկնաբանելով վերջերս Թբիլիսիում կայացած "Մետաքսի ճանապարհ "միջազգային համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած "Խաղաղության խաչմերուկ" նախաձեռնությունը:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին, ելույթ ունենալով Վրաստանի մայրաքաղաքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանրապետության կառավարությունը մշակել և ներկայացնում է "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը ՝ որպես խաղաղության օրակարգի կարևոր մաս: Այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հաղորդակցությունների զարգացումն է՝ ավտոմոբիլային, երկաթուղային ուղիների, խողովակաշարերի, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման, կառուցման և շահագործման միջոցով: "Հայաստանի հարավով և հյուսիսով անցնող երկաթուղիներն արդեն երեսուն տարի չեն գործում տարածաշրջանային մակարդակով, չեն գործում Արևելքն ու Արևմուտքը միացնող բազմաթիվ ավտոմայրուղիներ, մինչդեռ, այդ ճանապարհների շահագործման վերսկսումը կլիներ Կասպից ծովը Միջերկրական ծովի հետ կապող կարճ և արդյունավետ ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային երթուղի: Ճիշտ նույն կերպ այդ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունները կարող են արդյունավետ դառնալ Պարսից ծոցը Սև ծովին, այդ թվում ՝ վրացական նավահանգիստներին միացնելու միջոցով։ Այդ նախագիծը մեծ օգուտ կբերի մեր տարածաշրջանի բոլոր երկրներին, եւ ես ցանկանում եմ կառավարությունների եւ մասնավոր ներդրողների ուշադրությունը հրավիրել այդ հնարավորության վրա», - հայտարարել էր Հայաստանի կառավարության ղեկավարը:

 

Այս առնչությամբ քաղաքագետը հարց է բարձրացնում, թե ինչու Թուրքիան և Ադրբեջանը պետք է մասնակցեն Հայաստանի զարգացմանը։ Նա համոզմունք է հայտնել, որ թե Անկարան, թե Բաքուն ամեն կերպ կխոչընդոտեն նախաձեռնության իրականացմանը: Իսկ երկրում որոշ ճանապարհների առկայությունը երբեք կրիտիկական նշանակություն չի ունենա Թուրքիայի և Ադրբեջանի համար։ "Բոլոր այն քարտեզները, որոնք ներկայացվել են Թբիլիսիում, որոնց համաձայն,  Հայաստանը չորս ուղղություններով ելքեր կունենա, կմնան միայն թղթի վրա", - նշել է Մաթեւոսյանը, այդ առնչությամբ հիշեցնելով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, որ երկաթուղին Ադրբեջանից Իրանի տարածքով Նախիջեւան է վերաուղղվում՝ շրջանցելով Հայաստանը: Մասնավորապես, Օվերչուկը հայտարարել է, որ Սյունիքի հատվածը չի դիտարկվում "Հյուսիս-Հարավ" ՄՏՄ-ի համատեքստում ՝ Երևանի վերջնական դիրքորոշման բացակայության պատճառով։

 

Մաթևոսյանը հիշեցրել է նաև Հայաստանի իշխանությունների նախկին նախաձեռնությունների մասին, որոնց իրականացման ուղղությամբ իրական քայլեր չեն ձեռնարկվել: Փորձագետը, մասնավորապես, հիշատակել է "Հայաստան-2050" ծրագիրը, որն առաջարկվել էր մինչև 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը. այն նախատեսում էր մինչև 2050 թվականը երկրի բնակչության թիվը հասցնել 5 միլիոնի, 1,5 միլիոն նոր աշխատատեղերի ստեղծում, ՀՆԱ-ի 20 անգամ ավելացում և այլն, բայց, ինչպես վկայում է հենց պատմությունը, այդ ուղղությամբ որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Համանման ճակատագիր է սպասվում նաեւ "Խաղաղության խաչմերուկ" նախագծին, վստահ է Մաթեւոսյանը։

 

Քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը, իր հերթին, կոչ է արել նախագծի վերաբերյալ պատրանքներ չկառուցել: "Ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը շահագրգռված չեն Հայաստանը հաղորդակցությունների խաչմերուկ դարձնելում։ Նրանք ունեն իրենց օրակարգը, ըստ որի, այդ խաչմերուկը լինելու է Նախիջևանը։ Ընդ որում, ճանապարհի ամենագլխավոր հատվածը Նախիջևանից կձգվի դեպի Թուրքիա, վստահ է քաղաքագետը։ "Այսպիսով, "Խաղաղության խաչմերուկը" կդառնա ոչ թե "պատուհան դեպի աշխարհ", այլ՝ պատուհան դեպի Թուրքիա", - ընդգծել է Մելքոնյանը:

 

Նշենք, որ այդ թեմային անդրադարձել է նաև Forbes ամսագիրը, որը բարձրացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության հնարավորության հարցը։ Տարածաշրջանի գծով մասնագետ Կիրիլ Կրիվոշեևի հեղինակած հոդվածում հիշեցվում է, որ վերջին շրջանում Բաքուն և Երևանը հակառակ հայտարարություններն են արել տարածաշրջանի տնտեսական ապագայի վերաբերյալ: "Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսի այցելելիս ներկայացրել է "Խաղաղության խաչմերուկ" լավատեսական նախագիծը, որը ենթադրում է տրանսպորտային հաղորդակցությունների զարգացում բոլոր հարեւանների ՝ Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի հետ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքվին այլևս հայկական տարածքով միջանցք պետք չէ:

 

Կիրիլ Կրիվոշեևը համոզված է, որ այդպիսով Երևանին երկու սցենար են առաջարկում. համախախվածություն կամ շնչահեղձում: Դրա հեղինակը մատնանշում է Թբիլիսիում Հայաստանի վարչապետի ելույթի անսպասելի բնույթը։ Մեծ էկրանին ցուցադրվում էր Հայաստանի քարտեզը, որից չորս սլաք էր ելնում՝ դեպի Սև ծով, Կասպից ծով, Միջերկրական ծով և Պարսից ծոց: Սկզբունքները, որոնց հիման վրա իրականացվելու է տարանցումը, Փաշինյանը նույնպես առաջարկել է, և դրանք լակոնիկ ձևով արտացոլում էին Երևանի բոլոր մտահոգություններն այդ առնչությամբ։ Առաջին և գլխավոր պայմանը. «ողջ ենթակառուցվածքը, ներառյալ ավտոմոբիլային, երկաթուղային, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը, գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնցով դրանք անցնում են»: Երկրորդ. «յուրաքանչյուր երկիր իր տարածքում իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն՝ իր պետական հաստատությունների միջոցով, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքի անվտանգությունը, ներառյալ ապրանքների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անվտանգությունը»: Նշվում է նաև, որ «բոլոր երկրներն օգտագործում են միմյանց ենթակառուցվածքները՝ հավասարության և փոխադարձության հիման վրա»:

 

Պատկերը լրացրել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանի բարեհաճ ենթադրությունն այն մասին, որ ապագայում Հայաստանը կարող էր գնել ադրբեջանական գազ և, նույնիսկ, ծառայել որպես տարանցիկ կետ այն Եվրոպա մատակարարելու համար։ Այս ամենը շատ լավ է հնչում, բայց աշխատել կարող էր միայն այն դեպքում, եթե Հայաստանն Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի կողմից ընկալվեր որպես հավասար գործընկեր։ Սակայն, դա ամենևին էլ այդպես չէ: Բոլոր երեք խաղացողները հնարավորություն ունեն իրենց համար ավելի լավ պայմաններ առաջ մղել, ինչը նշանակում է, որ նրանք կփորձեն դա անել: Ընդ որում, չորս ծովերի եւ երկու օվկիանոսների հավասարապես հարմարավետ հասանելիություն ստանալու Երեւանի գաղափարը միայն հենց իրեն է պետք։

 

Անշուշտ, Forbes-ի հոդվածագրի ասելով, ոչ ոք չի ակնկալում, որ երկրների միջեւ կհաստատվի սերտ համագործակցություն, սակայն, հույս կա, որ նրանք գոնե թույլ կտան միմյանց տարանցում՝ իրենց տարածքներով։ Ադրբեջանցիներին պետք է հասանելիություն դեպի Նախիջևան և Թուրքիա, և այնտեղ հասնելը առավել դյուրին է՝ վերականգնելով խորհրդային երկաթուղին Հայաստանով, իսկ հայերին պետք է ևս մեկ ելք դեպի Ռուսաստան, և բացի Ադրբեջանով, այն հնարավոր չէ ստանալ։ Ճիշտ է, այդ հարցում, ինչպես և ամենուր, աշխատել է ուժեղի իրավունքը, և բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման փոխարեն, ինչի մասին ի սկզբանե խոսք էր գնում, դե-ֆակտո քննարկվել է միայն մեկ ենթակառուցվածքային նախագիծ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը Ադրբեջանից դեպի Նախիջևան՝ Հայաստանի տարածքով։ "Դրանում վիճելի էր, բառացիորեն, ամեն ինչ՝ սկսած անվտանգության երաշխիքներից եւ շահագործման պայմաններից եւ վերջացրած հենց անվանումով. "միջանցք" բառում լսվում է այդ ճանապարհից օգտվելու ադրբեջանցիների բացառիկ իրավունքը։ Իսկ, հաշվի առնելով տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը, դա վտանգավոր է. Բաքուն տեսական հնարավորություն է ունենում, պարզապես, զրկել Հայաստանին Իրանի հետ սահմանի հասանելիությունից, եւ այդ ժամանակ դեպի արտաքին աշխարհ երկու պատուհանի փոխարեն հայերի համար կմնա մեկը", - ընդգծվում է հոդվածում։

 

Առավել զարմանալի է հնչել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանով անցնող երթուղին "կորցրել է իր գրավչությունը Բաքվի համար", և դրա փոխարեն այն կարող է իրականացվել Իրանով: «Մեր օրակարգը տրանսպորտային հաղորդակցությունների և հաղորդակցության կառուցումն էր՝ միայն երկկողմ փոխգործակցության շրջանակներում: Եթե դա այդպես է, այո, բայց, եթե՝ ոչ, դե, ուրմեն՝ լավ։ Այն մնում է սեղանին, բայց հայկական կողմից կպահանջվի ցույց տալ, որ իրենք իսկապես հետաքրքրված են դրանով», - ասել է Հաջիևը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրԴատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բայրամով. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի մի քանի ուղղությունն կաԲայրամով. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի մի քանի ուղղությունն կա
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանավորումը ԳյումրիումՀայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանավորումը Գյումրիում
ԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի պատվիրակությունները կոչ են արել թույլ չտալ նացիզմին կրկին գլուխ բարձրացնելԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի պատվիրակությունները կոչ են արել թույլ չտալ նացիզմին կրկին գլուխ բարձրացնել
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է թշնամու ապատեղեկատվությունըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է թշնամու ապատեղեկատվությունը
Հայաստանի մշտական ներկայացուցիչ. Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի ուժի կիրառմանը՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոցՀայաստանի մշտական ներկայացուցիչ. Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի ուժի կիրառմանը՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոց
Փաշինյանի մամուլի ծառայությունից հերքել են եվրոպական դեղագործական ընկերությունների հետ ՀՀ իշխանությունների Փաշինյանի մամուլի ծառայությունից հերքել են եվրոպական դեղագործական ընկերությունների հետ ՀՀ իշխանությունների "գաղտնի պայմանավորվածությունների" մասին ԶԼՄ-ների հաղորդումները
Դաշնակցական. Գեներալ Արզումանյանը երրորդ տարին բանտում է՝ քաղաքական հետապնդման արդյունքումԴաշնակցական. Գեներալ Արզումանյանը երրորդ տարին բանտում է՝ քաղաքական հետապնդման արդյունքում
Թշնամին շարունակում է ահաբեկել Սյունիքի բնակչությանըԹշնամին շարունակում է ահաբեկել Սյունիքի բնակչությանը
ՀԿԵ կոլեկտիվը հարգանքի տուրք է մատուցել երկաթուղային զինվորների հիշատակինՀԿԵ կոլեկտիվը հարգանքի տուրք է մատուցել երկաթուղային զինվորների հիշատակին
Հայաստանի և Մարսելի բուժհաստատությունները կհամագործակցեն մայրության և վերարտադրողական առողջության պահպանման բնագավառումՀայաստանի և Մարսելի բուժհաստատությունները կհամագործակցեն մայրության և վերարտադրողական առողջության պահպանման բնագավառում
"Մենք հիշում ենք մեր նախնիների սխրանքը". Հայաստանում անցկացվել են ռուսաց լեզվի և մշակույթի Միր կենտրոնների սաների միջոցառումները ՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-ամյակին
Թշնամական կողմը կրակել է Խնածախի բնակելի տան ուղղությամբԹշնամական կողմը կրակել է Խնածախի բնակելի տան ուղղությամբ
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՄոսկվաՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
ԱՆԻՖ հիմնադրամում չարաշահումների գործով քրեական վարույթի հարուցումը չի բացառվում. գլխավոր դատախազԱՆԻՖ հիմնադրամում չարաշահումների գործով քրեական վարույթի հարուցումը չի բացառվում. գլխավոր դատախազ
Իրավապաշտպան. Հայաստանի ԱԱԾ-ը հետախուզական տվյալներ չունի ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետ կորած 1160 անձանց մասինԻրավապաշտպան. Հայաստանի ԱԱԾ-ը հետախուզական տվյալներ չունի ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետ կորած 1160 անձանց մասին
Հայաստանի ԱԽ քարտուղարը կմեկնի ՀնդկաստանՀայաստանի ԱԽ քարտուղարը կմեկնի Հնդկաստան
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Պուտինը շնորհավորել է օտար պետությունների, այդ թվում՝ Հայաստանի առաջնորդներին և քաղաքացիներինՀայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Պուտինը շնորհավորել է օտար պետությունների, այդ թվում՝ Հայաստանի առաջնորդներին և քաղաքացիներին
Հայաստանում կառավարող Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը 2026 թվի ընտրություններին կմասնակցի ինքնուրույն
Գերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է. Փաշինյանը շնորհավորել է Մերցին՝ ԳԴՀ կանցլեր ընտրվելու կապակցությամբԳերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է. Փաշինյանը շնորհավորել է Մերցին՝ ԳԴՀ կանցլեր ընտրվելու կապակցությամբ
Հայաստանում այսուհետ հնարավոր է ավտոմեքենա գնել և վաճառել, պետհամարանիշ գրանցել և պատվիրել՝ առցանցՀայաստանում այսուհետ հնարավոր է ավտոմեքենա գնել և վաճառել, պետհամարանիշ գրանցել և պատվիրել՝ առցանց
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն». խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի պահվածքն ու սպառնալիքները կասկածի տակ են դնում նրա հետագա պաշտոնավարման իրավաչափությունը«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն». խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի պահվածքն ու սպառնալիքները կասկածի տակ են դնում նրա հետագա պաշտոնավարման իրավաչափությունը
ՆԳՆ-ը հաղորդել է ՆԳՆ-ը հաղորդել է "Մայր Հայաստան" խմբակցության անդամի ընտանիքի ավտոմեքենայի հրկիզման համար կասկածվող անձի ձերբակալության մասին
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
"Հարսանիք լեռներում" գործողության 33-րդ տարեդարձի առթիվ հասարակական-քաղաքական գործիչներն այցելում են "Եռաբլուր" զինվորական պանթեոն
Հայաստանը կհրաժարվի Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումներիցՀայաստանը կհրաժարվի Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումներից
1999թ. հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. գլխավոր դատախազ1999թ. հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. գլխավոր դատախազ
ԱՄՆ կառավարությունը տեխնիկայով և տրանսպորտով կաջակցի հայ սահմանապահներինԱՄՆ կառավարությունը տեխնիկայով և տրանսպորտով կաջակցի հայ սահմանապահներին
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
ՀՀ գլխավոր դատախազությունը հաճախ չի բողոքարկում դատարանների որոշումները. գլխավոր դատախազՀՀ գլխավոր դատախազությունը հաճախ չի բողոքարկում դատարանների որոշումները. գլխավոր դատախազ
2025թ. հունիսի 3-ից մինչեւ օգոստոսի 22-ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ2025թ. հունիսի 3-ից մինչեւ օգոստոսի 22-ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ
ՀՅԴ. դավաճանը, ով թշնամուն հանձնեց Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, փորձում է իշխանությունը պահել ժողովրդին խաբելովՀՅԴ. դավաճանը, ով թշնամուն հանձնեց Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, փորձում է իշխանությունը պահել ժողովրդին խաբելով
ՀՀԿ փոխնախագահը ՀՀ վարչապետին հրավիրել է հանրային քննարկումներիՀՀԿ փոխնախագահը ՀՀ վարչապետին հրավիրել է հանրային քննարկումների
Ֆրանսիայի դեսպանը ծանոթացել է նախորդ տարվա ջրհեղեղից հետո Լոռիում ստեղծված իրավիճակինՖրանսիայի դեսպանը ծանոթացել է նախորդ տարվա ջրհեղեղից հետո Լոռիում ստեղծված իրավիճակին
Ալիևը հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Հաղթանակի շքերթինԱլիևը հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառուՀայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԿոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
Ամենայն հայոց կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետԱմենայն հայոց կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ
Հայաստանի սահմանադրության տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամիս հետո. նախարարՀայաստանի սահմանադրության տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամիս հետո. նախարար
"Ապրելու երկիր". Հայաստանի սահմանամերձ մարզերի բնակչությունը 7 տարում կրճատվել է ավելի քան 41 000-ով
Հայաստանի սահմանային անցակետերում եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում կսահմանափակվի շահումով խաղերի վերաբերյալ գովազդըՀայաստանի սահմանային անցակետերում եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում կսահմանափակվի շահումով խաղերի վերաբերյալ գովազդը
Սկսվել է մրցավազք Սկսվել է մրցավազք "առաջին ընդդիմադիրի" կոչման համար. Հայկ Կոնջորյանը՝ վարչապետին անվստահության նախաձեռնության մասին
ԱԺ հանձնաժողովի նախագահը Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի ներկայացուցչին պատմել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասինԱԺ հանձնաժողովի նախագահը Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի ներկայացուցչին պատմել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին
Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերՀայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր
Մշակութային ժառանգության օմբուդսմեն. Օկուպացված Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը պղծվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին ընդառաջՄշակութային ժառանգության օմբուդսմեն. Օկուպացված Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը պղծվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին ընդառաջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների ներկայացման նոր առցանց համակարգի անցնելու մասինՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների ներկայացման նոր առցանց համակարգի անցնելու մասին
ԱՊՄԿ-ի հետ ստորագրվել է 15-16-րդ դարերի եկեղեցու տեղափոխման վերաբերյալ հուշագիրԱՊՄԿ-ի հետ ստորագրվել է 15-16-րդ դարերի եկեղեցու տեղափոխման վերաբերյալ հուշագիր
Բնապահպանական պարեկային ծառայության աշխատակիցները պետական երաշխիքներ կստանանԲնապահպանական պարեկային ծառայության աշխատակիցները պետական երաշխիքներ կստանան
Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է երկրում Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոն բացելու Երեւանի պատրաստակամության մասինՀայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է երկրում Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոն բացելու Երեւանի պատրաստակամության մասին
Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևըՎաշինգտոնի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը
ՍԱՏՄ աշխատակիցները կաշառքի դիմաց աչք են փակել և չեն կասեցրել  սննդի համար ոչ պիտանի մսի իրացումըՍԱՏՄ աշխատակիցները կաշառքի դիմաց աչք են փակել և չեն կասեցրել  սննդի համար ոչ պիտանի մսի իրացումը
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Գերմանիայի նորանշանակ պաշտոնակցինՀայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Գերմանիայի նորանշանակ պաշտոնակցին
Գյումրիում մեկնարկել են Եվրոպայի օրերըԳյումրիում մեկնարկել են Եվրոպայի օրերը
Ռուսաստանի փոխարտգործնախարարն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՌուսաստանի փոխարտգործնախարարն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՀայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Երևանը շարունակում է որդեգրել քաղաքական մի գիծ, որը դուրս է առկա աշխարհաքաղաքական տրամաբանությունից. փորձագետԵրևանը շարունակում է որդեգրել քաղաքական մի գիծ, որը դուրս է առկա աշխարհաքաղաքական տրամաբանությունից. փորձագետ
Արայիկ Հարությունյան. ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանըԱրայիկ Հարությունյան. ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանը
Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբԻնչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման