Arminfo.info


 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023 13:53
Ալինա Հովհաննիսյան

Ուրախության լավագույն ժամանակը վհատության ժա՞մն է

Ուրախության լավագույն ժամանակը վհատության ժա՞մն է

Արմինֆո. Հիրավի պատմական իրադարձություն է տեղի ունեցել նախօրեին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային թատրոնում: Երևանի թատերական փառատոնի շրջանակում, որն այս տարի առաջին անգամ մեկնարկեց, տեղի է ունեցել "Եվրոպայի թատրոն" պատվավոր կոչումը կրող թատրոնի՝ Փարիզի հանրահայտ "Օդեոնի" ներկայացման ցուցադրությունը: Երևանյան հանդիսատեսի դատին է ներկայացվել նորվեգացի ժամանակակից դրամատուրգ Առնե Լյուգրեի "Ուրախության ժամանակը" (Time for Joy) վերջին պիեսներից մեկը' "Օդեոն" թատրոնի տնօրեն, թատերական ռեժիսոր, սղագրող, թարգմանիչ Ստեֆան Բրաունշվեյգի բեմադրությամբ:

 

Մինչ երևանյան պրեմիերան ստեղծագործության երկրպագուների և թատերական գործիչների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորը պատմել է, որ առաջին անգամ չէ, որ աշխատում է Առնե Լյուգրեի պիեսների հետ, ում համարում է ժամանակակից Չեխով: Բրաունշվեյգը նշել է դրամատուրգի ձեռագրի պարզությունը, և, նույնիսկ, օգտագործված սակավ բառապաշարը, ինչը նրա ստեղծագործություններն ավելի մատչելի է դարձնում: Սակայն դա ոչ մի կերպ չի անդրադառնում ստեղծագործության խորության վրա ։ "Օգտագործելով պարզ բառապաշար՝ իր պիեսները գրելու համար, նա կարող է ցույց տալ չափազանց բարդ էքզիստենցիալ իրավիճակներ՝ կապված մարդկանց հարաբերությունների հետ", - բացատրել է ռեժիսորը:

 

Ներկայացնելով բեմմմադրությունը՝ նա ընդգծել է, որ հանդիսատեսը կտեսնի մի քանի

իրավիճակ, մի քանի կերպարներ, որոնցից յուրաքանչյուրը կունենա իր սեփական

պատմությունը՝ իր ողբերգությունը, սակայն դրանք համադրելով, ամեն ինչ կվերածվի

ինչ-որ իմաստով կատակերգության: Մարդիկ, ովքեր նախկինում միմյանց չէին ճանաչում,

պատահաբար, հանգամանքների բերումով, հանդիպում են մեկ վայրում՝ այգում, որը

սահմանակից է գերեզմանատանը, որտեղ գետ է հոսում, նրանք նստում են նույն նստարանին և սկսում են խոսել, լսել միմյանց, ինչը փոխում է իրավիճակի ընդհանուր զգացողությունը, որը փոխակերպվում է մարդկանց ընդհանրությունից, միմյանց հետ նրանց խոսակցություններից: <Ես գիտեմ, որ Հայաստանում մարդիկ հեշտությամբ են խոսում միմյանց հետ, հաղորդակցությունը բարդ չէ։ Այստեղ մարդիկ ավելի հյուրընկալ են, ավելի հասարակ, քան՝ Եվրոպայում և հյուսիսային երկրներում։ Հուսով եմ, որ դուք կհասկանաք այն հումորը, որը դրված է ներկայացման մեջ, նույնիսկ, եթե խոսքը մարդկային ողբերգությունների մասին է: Ես կցանկանայի, որպեսզի այս ներկայացումը, չնայած իր տխուր նոտաներին, ձեզ նաեւ ուրախություն պարգևի", - ասել է Բրաունշվեյգը:

 

Ուշագրավ է, որ "Ուրախության ժամանակը" Լյուգրեն գրել է կորոնավիրուսի համավարակի ժամանակ, սակայն, պիեսում այդ մասին ոչինչ չի ասվում, ոչ մի ակնարկ չկա։ Եվ եթե չիմանաք, թե ինչ պայմաններում և որ ժամանակահատվածում է ստեղծվել ստեղծագործությունը, կարող եք չնկատել հեղինակի կարոտը մարդկային կենդանի հաղորդակցության, մարդկանց համայնքի, մտերմության, մեկ տարածքում ջերմ հանդիպումների հանդեպ:

 

Երբ իրական կյանքում համավարակի ժամանակ մարդիկ հեռավորություն էին պահպանում, այդ ժամանակ Բրաունշվեյգի ներկայացման հերոսները հավաքվել են նույն նստարանին, որի վրա սկզբում նստում են մայրն ու դուստրը, որոնք վաղուց չէին հանդիպել, այնուհետև ամուսնալուծության եզրին հայտնված զույգը, որից հետո միանում է այրին՝ իր ամուսնու երկու որդիների հետ, իսկ վերջում նստարանին նստում է մոր որդին, ով առաջինն էր եկել այդ զարմանալի վայր՝ իր երեխաների հետ հանդիպելու համար:

 

Կերպարներից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, իր տխրությունը, որը նրանք կիսում են բոլորովին անծանոթ մարդկանց հետ: Ինչ-որ մեկը երազում է որդու հետ մտերմության մասին, մինչդեռ, որդին ցանկանում է հեռանալ և, ընդհանրապես, անհետանալ, ինչ-որ մեկը պետք է ծնի անցանկալի երեխա, իսկ կողքին կանգնած է մի կին, ում մոտ ախտորոշվել է անպտղություն, ինչ-որ մեկը կորցրել է իր ամուսնուն ընդմիշտ, իսկ ինչ-որ մեկը ունի ամուսին, որը դավաճանել է: Իրականում, այս առաջին հայացքից տարբեր մարդկանց ողբերգությունները միահյուսվում են, միաժամանակ վիրավորելով նրանց, և, հնարավոր է, դարմանելով նրանց: Հենց դա է թույլ տալիս տարբեր տեսանկյուններից նայել մարդկային ապրումներին, փոխհարաբերություններին և ողբերգություններին:

 

Չի կարելի չնշել, թե որքան հետաքրքիր է Բրաունշվեյգը հանդիսատեսին ծանոթացրել իր հերոսների հետ։ Նախքան միզանսցենի կառուցումը՝ մենք լսում էինք յուրաքանչյուր հերոսի մտքերը, որոնք նա արտասանում էր երկխոսությունների մեկնարկից առաջ, ինչը թույլ էր տալիս հասկանալ կերպարի ապրումների, վախերի իրական բնույթը: Եվ միայն դրանից հետո զարգանում էր սյուժեն:

 

Ներկայացումն անցել է առանց ընդմիջման, միակ տարբերակումը դեկորացիայի փոփոխությունն էր։ Եթե ներկայացման առաջին մասում հերոսները նստած էին այգում նստարանին, ապա երկրորդ մասի գործողությունները տեղի էին ունենում արդեն բնակարանում, որտեղ բոլոր հավաքվածները խոսում էին բազմոցին նստած: Իր բեմադրությունում Բրաունշվեյգը, այնուամենայնիվ, որպես անկյունաքար դնում է Լյուգրեի բուն տեքստը, դերասանների կատարողական արվեստը, և չի սխալվում։ Չկան ներխուժող երաժշտական նվագակցություն, հատուկ էֆեկտներ, պարեր։ Միայն մարդիկ, նրանց պատմությունները, նրանց փոխհարաբերությունները, որոնք ցուցադրվում են "Օդեոն" թատրոնի դերասանական խմբի փայլուն, հղկված խաղում:

 

Ինքը՝ Ստեֆան Բրաունշվեյգը, խոստովանում է, որ դասական բեմադրիչ է, ով միշտ աշխատել է թատերական տեքստերի հետ, նույնիսկ, 90-ականներին եւ 2000-ականների սկզբին, երբ Եվրոպայում ընթանում էր թատրոնում տեքստերի «ոչնչացման» գործընթացը, տեքստի գերակայության ապակառուցման գործընթաց:

 

Բայց վերադառնանք ներկայացմանը։ Այգին, գետը, գերեզմանատունը ֆրանսիացի ռեժիսորի բեմադրության մեջ, թվում էր, մարմնավորում էին, ամենայն հավանականությամբ, հենց կյանքը: Գետը խոսում էր նրա անցողիկության մասին, գերեզմանատունը հիշեցնում էր մահվան մասին։ Եվ այդ նստարանը, որի վրա հերոսները նստել էին, կյանքի մի պահ էր, որում, ինչպես պարզվեց, ամենակարևորը' լսել միմյանց, ինքներդ ձեզ, կիսել ձեր վշտերը միմյանց հետ' դրանով իսկ թեթևացնելով ձեր բեռը երջանկություն փնտրելու ճանապարհին:

 

Ներկայացման երկրորդ մասում հերոսները զրույցներ էին վարում, կարծես, ամենատխուր բաների մասին, բայց որոնք տալիս էին ամենակարևոր հարցերի պատասխանները: "Օդեոն" թատրոնի կայքում Time for Joy ներկայացման նկարագրության մեջ ասվում է, որ հեղինակն՝ ինքը, հարցնում է. «Իրակաանում, ի՞նչն է կապում մարդկանց>: Բրաունշվեյգի ընթերցման ժամանակ այս հարցի պատասխանը, ինչպես ինձ թվաց, երջանկությունից զրկված մարդու խոցելիությունն էր: Եվ այդ երջանկությունը, ուրախությունը գտնելու փորձերը մեզ բոլորիս նմանեցնում են. մենք դառնում ենք հավասարապես խոցելի և հավասարապես հուզիչ: Հերոսներից մեկն ասում է. "Ի՞նչ է իրենից ներկայացնում մարդն առանց ուրախության ՝ ոչինչ": Միգուցե Բրաունշվեյգը ցանկացել է ցույց տալ, որ կորցնելով երջանկությունը, մարդը կորցնում է իրեն։ Իսկ, գուցե, ռեժիսորը, պարզապես, ուզում էր ասել, որ ուրախություն փնտրելու լավագույն ժամանակը հենց վհատության ժա՞մն է:

 

Ամեն դեպքում, Առնե Լյուգրեի խորապես փիլիսոփայական պիեսը դարձել է Ստեֆան Բրաունշվեյգի հուզիչ պատմությունը՝ մարմնավորելով ողբերգության պայքարը կատակերգության հետ, հուսահատությանը՝ ուրախության հետ, կյանքինը՝ մահվան հետ: Եվ կարևոր է, որ յուրաքանչյուր հանդիսատես, ում բախտ է վիճակվել դիտել այդ ներկայացումը, ինքն իր համար արդեն կկարողանա պատասխանել այն հարցին, թե երբ է ուրախության համար իր իսկական ժամանակը:

 

Նշենք, որ "Օդեոն" թատրոնի երևանյան դեբյուտը տեղի է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանսիական ինստիտուտի շնորհիվ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Դատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրԴատավորների եվրոպական միության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բայրամով. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի մի քանի ուղղությունն կաԲայրամով. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի մի քանի ուղղությունն կա
Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանավորումը ԳյումրիումՀայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտել է լրագրող Լիլիթ Աղեկյանի կալանավորումը Գյումրիում
ԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի պատվիրակությունները կոչ են արել թույլ չտալ նացիզմին կրկին գլուխ բարձրացնելԵԱՀԿ-ին առընթեր Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի պատվիրակությունները կոչ են արել թույլ չտալ նացիզմին կրկին գլուխ բարձրացնել
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է թշնամու ապատեղեկատվությունըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է թշնամու ապատեղեկատվությունը
Հայաստանի մշտական ներկայացուցիչ. Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի ուժի կիրառմանը՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոցՀայաստանի մշտական ներկայացուցիչ. Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի ուժի կիրառմանը՝ որպես հակամարտությունների կարգավորման միջոց
Փաշինյանի մամուլի ծառայությունից հերքել են եվրոպական դեղագործական ընկերությունների հետ ՀՀ իշխանությունների Փաշինյանի մամուլի ծառայությունից հերքել են եվրոպական դեղագործական ընկերությունների հետ ՀՀ իշխանությունների "գաղտնի պայմանավորվածությունների" մասին ԶԼՄ-ների հաղորդումները
Դաշնակցական. Գեներալ Արզումանյանը երրորդ տարին բանտում է՝ քաղաքական հետապնդման արդյունքումԴաշնակցական. Գեներալ Արզումանյանը երրորդ տարին բանտում է՝ քաղաքական հետապնդման արդյունքում
Թշնամին շարունակում է ահաբեկել Սյունիքի բնակչությանըԹշնամին շարունակում է ահաբեկել Սյունիքի բնակչությանը
ՀԿԵ կոլեկտիվը հարգանքի տուրք է մատուցել երկաթուղային զինվորների հիշատակինՀԿԵ կոլեկտիվը հարգանքի տուրք է մատուցել երկաթուղային զինվորների հիշատակին
Հայաստանի և Մարսելի բուժհաստատությունները կհամագործակցեն մայրության և վերարտադրողական առողջության պահպանման բնագավառումՀայաստանի և Մարսելի բուժհաստատությունները կհամագործակցեն մայրության և վերարտադրողական առողջության պահպանման բնագավառում
"Մենք հիշում ենք մեր նախնիների սխրանքը". Հայաստանում անցկացվել են ռուսաց լեզվի և մշակույթի Միր կենտրոնների սաների միջոցառումները ՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-ամյակին
Թշնամական կողմը կրակել է Խնածախի բնակելի տան ուղղությամբԹշնամական կողմը կրակել է Խնածախի բնակելի տան ուղղությամբ
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՄոսկվաՓաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
ԱՆԻՖ հիմնադրամում չարաշահումների գործով քրեական վարույթի հարուցումը չի բացառվում. գլխավոր դատախազԱՆԻՖ հիմնադրամում չարաշահումների գործով քրեական վարույթի հարուցումը չի բացառվում. գլխավոր դատախազ
Իրավապաշտպան. Հայաստանի ԱԱԾ-ը հետախուզական տվյալներ չունի ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետ կորած 1160 անձանց մասինԻրավապաշտպան. Հայաստանի ԱԱԾ-ը հետախուզական տվյալներ չունի ղարաբաղյան հակամարտության ընթացքում անհետ կորած 1160 անձանց մասին
Հայաստանի ԱԽ քարտուղարը կմեկնի ՀնդկաստանՀայաստանի ԱԽ քարտուղարը կմեկնի Հնդկաստան
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Պուտինը շնորհավորել է օտար պետությունների, այդ թվում՝ Հայաստանի առաջնորդներին և քաղաքացիներինՀայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ Պուտինը շնորհավորել է օտար պետությունների, այդ թվում՝ Հայաստանի առաջնորդներին և քաղաքացիներին
Հայաստանում կառավարող Հայաստանում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը 2026 թվի ընտրություններին կմասնակցի ինքնուրույն
Գերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է. Փաշինյանը շնորհավորել է Մերցին՝ ԳԴՀ կանցլեր ընտրվելու կապակցությամբԳերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է. Փաշինյանը շնորհավորել է Մերցին՝ ԳԴՀ կանցլեր ընտրվելու կապակցությամբ
Հայաստանում այսուհետ հնարավոր է ավտոմեքենա գնել և վաճառել, պետհամարանիշ գրանցել և պատվիրել՝ առցանցՀայաստանում այսուհետ հնարավոր է ավտոմեքենա գնել և վաճառել, պետհամարանիշ գրանցել և պատվիրել՝ առցանց
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն». խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի պահվածքն ու սպառնալիքները կասկածի տակ են դնում նրա հետագա պաշտոնավարման իրավաչափությունը«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն». խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի պահվածքն ու սպառնալիքները կասկածի տակ են դնում նրա հետագա պաշտոնավարման իրավաչափությունը
ՆԳՆ-ը հաղորդել է ՆԳՆ-ը հաղորդել է "Մայր Հայաստան" խմբակցության անդամի ընտանիքի ավտոմեքենայի հրկիզման համար կասկածվող անձի ձերբակալության մասին
«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելին
"Հարսանիք լեռներում" գործողության 33-րդ տարեդարձի առթիվ հասարակական-քաղաքական գործիչներն այցելում են "Եռաբլուր" զինվորական պանթեոն
Հայաստանը կհրաժարվի Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումներիցՀայաստանը կհրաժարվի Ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային սահմանափակումներից
1999թ. հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. գլխավոր դատախազ1999թ. հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. գլխավոր դատախազ
ԱՄՆ կառավարությունը տեխնիկայով և տրանսպորտով կաջակցի հայ սահմանապահներինԱՄՆ կառավարությունը տեխնիկայով և տրանսպորտով կաջակցի հայ սահմանապահներին
Women In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանցWomen In Business. Կոնվերս Բանկի նոր առաջարկը կանանց
ՀՀ գլխավոր դատախազությունը հաճախ չի բողոքարկում դատարանների որոշումները. գլխավոր դատախազՀՀ գլխավոր դատախազությունը հաճախ չի բողոքարկում դատարանների որոշումները. գլխավոր դատախազ
2025թ. հունիսի 3-ից մինչեւ օգոստոսի 22-ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ2025թ. հունիսի 3-ից մինչեւ օգոստոսի 22-ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ
ՀՅԴ. դավաճանը, ով թշնամուն հանձնեց Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, փորձում է իշխանությունը պահել ժողովրդին խաբելովՀՅԴ. դավաճանը, ով թշնամուն հանձնեց Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, փորձում է իշխանությունը պահել ժողովրդին խաբելով
ՀՀԿ փոխնախագահը ՀՀ վարչապետին հրավիրել է հանրային քննարկումներիՀՀԿ փոխնախագահը ՀՀ վարչապետին հրավիրել է հանրային քննարկումների
Ֆրանսիայի դեսպանը ծանոթացել է նախորդ տարվա ջրհեղեղից հետո Լոռիում ստեղծված իրավիճակինՖրանսիայի դեսպանը ծանոթացել է նախորդ տարվա ջրհեղեղից հետո Լոռիում ստեղծված իրավիճակին
Ալիևը հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Հաղթանակի շքերթինԱլիևը հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին
Հայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառուՀայորդի ճամբարը՝ Մի դրամի ուժի մայիս ամսվա շահառու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Կոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանըԿոնվերս Բանկը միանում է Ասիական զարգացման բանկի կանաչ ֆինանսավորման հանձնառությանը
Ամենայն հայոց կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետԱմենայն հայոց կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ
Հայաստանի սահմանադրության տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամիս հետո. նախարարՀայաստանի սահմանադրության տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի 10 ամիս հետո. նախարար
"Ապրելու երկիր". Հայաստանի սահմանամերձ մարզերի բնակչությունը 7 տարում կրճատվել է ավելի քան 41 000-ով
Հայաստանի սահմանային անցակետերում եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում կսահմանափակվի շահումով խաղերի վերաբերյալ գովազդըՀայաստանի սահմանային անցակետերում եւ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում կսահմանափակվի շահումով խաղերի վերաբերյալ գովազդը
Սկսվել է մրցավազք Սկսվել է մրցավազք "առաջին ընդդիմադիրի" կոչման համար. Հայկ Կոնջորյանը՝ վարչապետին անվստահության նախաձեռնության մասին
ԱԺ հանձնաժողովի նախագահը Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի ներկայացուցչին պատմել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասինԱԺ հանձնաժողովի նախագահը Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի ներկայացուցչին պատմել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին
Հայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցերՀայաստանի և Կիպրոսի պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր
Մշակութային ժառանգության օմբուդսմեն. Օկուպացված Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը պղծվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին ընդառաջՄշակութային ժառանգության օմբուդսմեն. Օկուպացված Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցը պղծվել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին ընդառաջ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների ներկայացման նոր առցանց համակարգի անցնելու մասինՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդում է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների ներկայացման նոր առցանց համակարգի անցնելու մասին
ԱՊՄԿ-ի հետ ստորագրվել է 15-16-րդ դարերի եկեղեցու տեղափոխման վերաբերյալ հուշագիրԱՊՄԿ-ի հետ ստորագրվել է 15-16-րդ դարերի եկեղեցու տեղափոխման վերաբերյալ հուշագիր
Բնապահպանական պարեկային ծառայության աշխատակիցները պետական երաշխիքներ կստանանԲնապահպանական պարեկային ծառայության աշխատակիցները պետական երաշխիքներ կստանան
Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է երկրում Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոն բացելու Երեւանի պատրաստակամության մասինՀայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է երկրում Միջազգային ներդրումային վեճերի լուծմանն ուղղված խորհրդատվական կենտրոն բացելու Երեւանի պատրաստակամության մասին
Վաշինգտոնի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևըՎաշինգտոնի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը
ՍԱՏՄ աշխատակիցները կաշառքի դիմաց աչք են փակել և չեն կասեցրել  սննդի համար ոչ պիտանի մսի իրացումըՍԱՏՄ աշխատակիցները կաշառքի դիմաց աչք են փակել և չեն կասեցրել  սննդի համար ոչ պիտանի մսի իրացումը
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Գերմանիայի նորանշանակ պաշտոնակցինՀայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է Գերմանիայի նորանշանակ պաշտոնակցին
Գյումրիում մեկնարկել են Եվրոպայի օրերըԳյումրիում մեկնարկել են Եվրոպայի օրերը
Ռուսաստանի փոխարտգործնախարարն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային ԿովկասումՌուսաստանի փոխարտգործնախարարն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՀայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Երևանը շարունակում է որդեգրել քաղաքական մի գիծ, որը դուրս է առկա աշխարհաքաղաքական տրամաբանությունից. փորձագետԵրևանը շարունակում է որդեգրել քաղաքական մի գիծ, որը դուրս է առկա աշխարհաքաղաքական տրամաբանությունից. փորձագետ
Արայիկ Հարությունյան. ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանըԱրայիկ Հարությունյան. ազգային փոքրամասնություններով համայնքները լրացուցիչ ուժ են տալիս մեր պետությանը
Ինչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբԻնչպե՞ս վարել հաղթող բանակցություններ. Ակբա Բիզնես ակումբ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման