Արմինֆո.ՀՀ պարեկապահակային ծառայության աշխատակիցները 100 հազար դրամով տուգանում են արցախցի վարորդներին՝ առանց ապահովագրության երթևեկելու համար: Այդ մասին ահազանգում է Արցախի նախկին օմբուդսմեն, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Արդեն երրորդ ահազանգն եմ ստանում այն մասին, որ ամեն ինչ կորցրած արցախցիներին պարեկները 100 հազար դրամ տուգանում են՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով… Է՛ս ա եվրոփարիսեցիների հոտնկայս ծափահարություններին արժանացած «ժողովրդավարությունը»։
ԼՐԱՑՈՒՄ. Գրառումը կատարելուց հետո ինձ մեսինջերով տեղեկացրեցին ևս 4 նման դեպքերի մասին։ Փաստորեն համատարած, աջ ու ձախ տուգանում են», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մելիքյանը: