Արմինֆո. Այս պահի դրությամբ Հայաստանից դուրս է մեկնել շուրջ 2500 բռնի տեղահանված արցախցի։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կառավարության նիստում հայտարարելմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
"Հույս ունեմ, որ նրանք որոշ ժամանակով մեկնել են արտասահման հարազատների մոտ, որպեսզի հաղթահարեն շոկային վիճակը, որոշ ժամանակ անցկացնեն այնտեղ եւ հետագայում կվերադառնան",-հայտարարել է Փաշինյանը:
Նրա ասելով, եթե ինչ-ինչ պատճառներով հայրենակիցները չկարողանան վերադառնալ իրենց տները (Արցախ), իշխանությունների քաղաքականությունն ուղղված կլինի այն բանին, որ հնարավոր ամեն ինչ անեն, որպեսզի նրանք ապրեն և աշխատեն Հայաստանի Հանրապետությունում:
Նա նշել է, որ ՀՀ իշխանությունները չէին ցանկանում, որ արցախցիները լքեն իրենց տները, բայց եթե այդպես է ստացվել, ապա Հայաստանը պատրաստ է նրանց դիմավորել ջերմությամբ և հոգատարությամբ:
ՀՀ կառավարության տվյալների համաձայն, Լեռնային Ղարաբաղից այս պահին Հայաստան է մուտք գործել 100 632 բռնի տեղահանված քաղաքացի: