Արմինֆո. «Վերին Լարս» մաքսային հսկիչ անցակետով (վրաց-ռուսական սահման) և Խաչի լեռնանցքով ծանրաքաշ տրանսպորտի երթեւեկությունը վերսկսվել է, ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
"Կեսօրին մոտ «Վերին Լարս» հսկիչ անցակետում երթևեկությունը վերականգնվել է մեծ բեռնատարների համար", - հայտարարել Է Հակոբյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ձյան տեսքով տեղումների պատճառով Խաչի լեռնանցքում Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից բեռնատարների երթևեկությունը փակվել էր: Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը Ռուսաստանի հետ կապում է ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը: Իսկ "Կազբեգի"-"Վերին Լարս" մաքսային անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին ներկայումս գործող միակ անցակետն է ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։